Սիմոնը լեզվակռվի պահին զենքը դրել է ծառայակցի ճակատին ու կրակել.Ժամանակ
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Սիմոն Մկրտչյանի գործի դատական քննությունը:
19-ամյա ժամկետային զինծառայող Սիմոն Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանական դրդումներով կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի օգոստոսի 28-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում, ընդգրկված լինելով մարտական հերթապահության մեջ, շարքային Սիմոն Մկրտչյանը ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Հայրապետյանի հետ դիտորդի պարտականություններ է կատարել հենակետում:
Սիմոնը դաշտային կապով զանգել է գետնատնակ: Վլադիմիրը խնդրել է, որ Սիմոնը հարցնի նաև, թե ժամը քանիսն է: Սիմոնը չի հարցրել: Վլադիմիրի հարցին պատասխանել է, թե լավ է արել, որ չի հարցրել:
Այս հարցի շուրջ խոսակցության ժամանակ, խուլիգանական դրդումներով Սիմոնն ինքնաձիգը լիցքավորել է, բերել է մարտական վիճակի, աջ ցուցամատը պահել է ձգանի հատվածում, զենքի փողը մոտ մեկուկես մետր հեռավորությունից ուղղել է Վլադիմիրի ճակատին ու հարցրել է՝ նա կասկածո՞ւմ է, որ ինքը կկրակի: Վլադիմիրն ասել է, թե նրանից ամեն ինչ սպասելի է:
Վլադիմիրը միաժամանակ փորձել է Սիմոնի զենքի փողի ուղղությունը փոխել, բայց Սիմոնը, ըստ դատական ակտի, հաղթահարել է նրա դիմադրությունը, խուլիգանական դրդումներով սեղմել է ինքնաձիգի ձգանը:
Արձակված կրակոցից ճակատային շրջանում հրազենային միջանցիկ վնասվածք ստանալով՝ Վլադիմիրը սպանվել է:
Դատարանում Սիմոն Մկրտչյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դեպքի օրը հերթապահության ժամանակ ինքն ու Վլադիմիրը հենակետում պարզապես կատակել են:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։