02 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ովքե՞ր են Վահան Շիրխանյանի հետ. Հրապարակ

«Մեր տեղեկություններով, Նորք-Մարաշում վնասազերծված խմբավորման գործով պաշտպանության նախկին փոխնախարար Վ. Շիրխանյանից բացի, 3 հրամանատար է ձերբակալվել: Նրանցից մեկին արդեն կալանավորել են: Նրանք ՊՆ նախկին աշխատակիցներ են, աշխատել են Շիրխանյանի օրոք: Սակայն ԱԱԾ-ն դեռ լռում է, շարունակում է ակտիվ գործողությունները՝ ձերբակալություններ, հարցաքննություններ, խուզարկություններ: Մեր աղբյուրն ասում է, որ կալանավորվածների թիվն առաջիկայում կաճի, մի քանի հոգու էլ […]

Ովքե՞ր կլինեն նոր կառավարությունում. Իրատես de facto

«Ասում են, թե հստակ որոշում կար, որ հանրաքվեից հետո (դա կլինի մինչև Ամանոր թե տոներից հետո, ճշտված չէ, կիրառվում էր «հանրաքվեից հետո» եզրույթը) ձևավորվելու է նոր կառավարություն, որում ներառվելու է ՀՅԴ-ն: Եվ քանի որ ԲՀԿ-ն ևս ողջ ձայնով մեկ բացականչեց «Կեցցե Սահմանադրությունը», «կառավարիչը»՝ Հովիկ Արգամիչը, հույս է փայփայում, որ ինչպես նախորդ անգամ հաջողվեց կազմել իրեն […]

Սերժ Սարգսյանը խառնում է խաղաքարտերը. Ժողովուրդ

«ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի հարաբերությունները, վերջին օրերին բավական լարվել են։ Բանն այն է, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու ՀՅԴ-ի ցանկությունը դեռ չի իրականանում։ Մյուս կողմից ԲՀԿ-ին ևս իշխանությունները խոստացել են ընդգրկել ապագա կոալիցիայում։ Սակայն իշխանությունները չեն շտապում արբանյակ ուժերին պորտֆելներ բաժանել, դրա համար էլ նրանք Աժ-ում սկսել են «նախազգուշական» քննադատություններով հանդես գալ։ Ըստ այդ նույն տեղեկությունների՝ […]

Ո՞ւմ սեփականությունն է դարձել Պուշկինի 2 հասցեի պատմամշակութային շենքը.Ժողովուրդ

«Երբեմն ուղղակի ապշել կարելի է, թե ՀՀ իշխանություններն ինչպես են հաջողեցնում աննկատ կերպով պետական ունեցվածքը «մեջ-մեջ անել»։ Օրինակ մի օր կարող է պարզվել, որ այս կամ այն շենքը (այդ թվում՝պատմամշակութային արժեք հանդիսացող) դարձել է մասնավոր սեփականություն։ Իսկ երբ հետաքրքրվում ենք, պարզվում Է՝ շենքը դեռևս տարիներ առաջ Էժան գներով վաճառվել է իշխանությունների հովանավորությունը վայելող այս կամ […]

Թուրքական արտադրության պտուղ-բանջարեղենը «կործանում» է հայկական շուկան. Ժամանակ

«Մեկ ամիս էլ չկա, ինչ վատացել են Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները թուրք-սիրիական սահմանին խփված ռուսական «Սու-24» օդանավի պատճառով: Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումն իր անմիջական տնտեսական ազդեցությունն է թողնում նաեւ Հայաստանի վրա: Թուրքական օդանավի կողմից ռուսական ռազմական օդանավի ոչնչացումից հետո Ռուսաստանը համալիր պատժամիջոցներ իրականացրեց Թուրքիայի դեմ՝ վերացնելով այդ երկրի հետ առանց վիզային ռեժիմը, դադարեցնելով բազմաթիվ տնտեսական նախագծերի […]

Սուրիկ Խաչատրյանին հեռացրել են. ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Սուրիկ Խաչատրյանին հեռացրել են «տարվա լավագույն մարզպետ» անվանակարգի թեկնածուների ցուցակից: Պարզվել է, որ առցանց քվեարկության ընթացքում նրա օգտին քվեարկածների IP-ների մեծ մասը գրանցված են Մոզամբիկում, Նիգերիայում, Բանգլադեշում եւ այլ «էկզոտիկ երկրներում»: «ՉԻ» – Եթե այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը՝ Հայաստանը հանգիստ կարող է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում […]

2016-ին առաջին աշխատանքային օրը. Հրապարակ

«Կառավարությունը թեև դեռ չի շտապում հայտարարել, թե ինչքան կհանգստանան պետական ծառայողներն Ամանորին, սակայն որոշ գերատեսչությունների աշխատողներին արդեն հայտնել են, որ աշխատանքի են գալու հունվարի 11-ից, թեև առաջին աշխատանքային օրը պաշտոնապես կմեկնարկի հունվարի 8-ին՝ ուրբաթ օրը։ Ասել են, որ բաց թողած օրը կլրացնեն շաբաթ օրը։ Ի դեպ, այս տարվա աշխատանքային վերջին օրը՝ դեկտեմբերի 31-ին, գերատեսչություններում աշխատանքի կգնան […]

Ի՞նչ գիտի Արսեն Ջուլֆալակյանը. Հրապարակ

«Պարզվում է՝ զինված խումբը հենց այնպես չէ Նորք-Մարաշում առանձնատուն վարձել, տեղեկացրեց գործից տեղյակ մեր զրուցակիցը. «Վարձակալված բնակարանից փոքր-ինչ այն կողմ սպորտդպրոց կա, ձերբակալված խմբի անդամները գնացել են այդ դպրոց, պայմանավորվել, որ ուշ ժամերին պետք է գնան, պարապեն տրենաժորների վրա։ Ի դեպ, բանդայի պարագլխին՝ Իսպանիայում ապրող, ապա այս տարվա փետրվարից Հայաստան տեղափոխված Արթուր Վարդանյանին ճանաչել է […]

Ֆոկուս-մոկուս. Հայկական Ժամանակ

ՀՀ կառավարությունը երեկվա նիստում լրացուցիչ 5 միլիարդ դրամ հատկացրեց, որը պետք է ուղղվի արտահանողներին՝ ավելացված արժեքի հարկի փոխհատուցմանը: Խնդիրն այն է, որ արտահանողները իրենց արտադրանքի գնից վճարում են ԱԱՀ-ն, իսկ արտահանելուց հետո հետ ստանում այդ գումարը: Այս տարվա ընթացքում արտահանողներին փոխհատուցելու համար հատկացված գումարները արդեն վերջացել են: Բայց այստեղ կա թվաբանական հաշվարկի կազուս: Արտահանողները բյուջե […]

Ծանր տակտիկական խոդ. Հրապարակ

«ԱՄՆ պետդեպի առաջարկը վաղը Բեռնում տեղի ունենալիք նախագահների հանդիպման նախօրյակին հենց այնպես չարվեց»,-ասաց բարձրաստիճան պաշտոնյան՝ նկատի ունենալով սահմանին տեղադրվելիք միջադեպերը, կրակոցները ֆիքսող զգայուն սարքերի մասին առաջարկը: Դա դեղին քարտ էր Ադրբեջանին, ընդ որում՝ ամերիկյան կողմը լավ է հասկանում, որ Ադրբեջանը չի համաձայնելու դրան, սակայն դա տակտիկական խոդ է՝ Ադրբեջանին Ռուսաստանից պոկելու, հասկացնելու, որ Լավրովի ծրագիրը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված