07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Սերժ Սարգսյանը խառնում է խաղաքարտերը. Ժողովուրդ

«ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի հարաբերությունները, վերջին օրերին բավական լարվել են։ Բանն այն է, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու ՀՅԴ-ի ցանկությունը դեռ չի իրականանում։ Մյուս կողմից ԲՀԿ-ին ևս իշխանությունները խոստացել են ընդգրկել ապագա կոալիցիայում։ Սակայն իշխանությունները չեն շտապում արբանյակ ուժերին պորտֆելներ բաժանել, դրա համար էլ նրանք Աժ-ում սկսել են «նախազգուշական» քննադատություններով հանդես գալ։

Ըստ այդ նույն տեղեկությունների՝ երբ ՀՅԴ-ն 2016 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը չմասնակցեց ու ձեռնպահ քվեարկեց, հենց կոալիցիայի ձևավորման պրոցեսի ձգձգման արդյունքն էր։ Մյուս կողմից՝ ԲՀԿ-ում և ՀՅԴ-ում մտավախություն ունեն, որ իրենցից մեկին իշխանությունները կարող են «դուրս թողնել», ուստի մրցակիցները ՀՀԿ-ականների հետ զրուցելիս մյուսի հասցեին չարախոսելոլ առիթը բաց չեն թողնում։ Սակայն Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը «ժողովուրդ»–ի հետ զրույցում վստահեցրեց, թե իրենք ՀՅԴ-ի հետ որևէ խնդիր չունեն, գործընկերային հարաբերություններ են»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ