16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հսկում են ուժեղացված ռեժիմով. Հայկական ժամանակ

Երեւանի պետական համալսարանում երեկ կայացել է Հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը։ ԵՊՀ է ժամանել նաեւ Աերժ Սարգսյանը, որը նշված խորհրդի նախագահն է։ Այս անգամ Սերժ Սարգսյանի այցից առաջ համալսարանում ու հարակից տարածքում իրականացվել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ։ Իհարկե, նման դեպքերում բուհի կենտրոնական մասնաշենքը միշտ է անմատչելի լինում, բայց եթե նախկինում շենք տանող աստիճանների մոտ էր «արգելապատնեշ» դրվում, երեկ այս կամ այն գործով պետհամալսարանի գլխավոր մասնաշենք եկած մարդիկ ստիպված են եղել սպասել տասնյակ մետրեր ավելի հեռու, մինչեւ որ նիստը ավարտվի։

Սերժ Սարգսյանը թերեւս իր ապահովությունն առավել վտանգված է համարել կապված նոյեմբերի վերջին Երեւանում բացահայտված զինված խմբի հետ, որն, ըստ ավելի ուշ տարածված տեղեկությունների, որոշակի գործողություններ էր ծրագրել պետական տարբեր մարմինների նկատմամբ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ