20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԳ նախարարը երկկողմ հանդիպումներ ունեցավ Ռիո դե Ժանեյրոյում

Հունիսի 21-ին “Ռիո+20” գագաթաժողովի աշխատանքներին մասնակցող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արտգործնախարար Ռայմոնդ Տշիբանդայի հետ հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ: Նախարարները քննարկեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հնարավորությունները, Կինշասայում հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Շրի Լանկայի արտգործնախարար […]

Վարչապետը շնորհակալություն հայտնեց ԱԺ-ին

Ուրբաթ, կառավարության նիստը սկսելուց առաջ, վարչապետ Տիգրան Սարգսյանը  շնորհակալություն հայտնեց պատգամավորներին` կառավարության գործունեության ծրագրի շահագրգիռ քննարկումների համարեւ ասաց, որ այդ ծրագրին հավանության արժանացնելը պարտավորեցնող է:  Նա նաեւ  շնորհավորեց կառավարության անդամներին: “Միևնույն ժամանակ դա, իհարկե, պարտավորեցնող է, և մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի այդ ծրագիրը դառնա իրականություն։ Ցանկանում եմ նաև կառավարության […]

Ինչի՞ն կողմ, թե դեմ. Շուշանն ուշացել էր…/վիդեո/

Հինգերորդ գումարման Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Քիչ առաջ խորհրդարանականներն ավարտեցին Լիցենզավորման  մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկումը, որը, սակայն, ոչ բոլոր պատգամավորներին էր հետաքրքրում: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն , օրինակ, առավոտյան մամուլն էր աչքի տակ առել: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հարցը դրեց քվեարկության: Որոշ պատգամավորների կոճակներն, ինչպես […]

ՌԴ ԱԳՆ-ը դրական է գնահատել ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը  Փարիզում ցույց տվեց կողմերի պատրաստակամությունը` շարունակելու քաղաքական երկխոսությունը: Նման հայտարարությամբ է հանդես եկել  ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, հաղորդում է “APA”-ն: Նա ընդգծել է, որ ՌԴ ԱԳ նախարարությունը դրական է գնահատւմ ԱԳ նախարարների հանդիպումը, որը կայացավ հունիսի 18-ին Փարիզում: Լուկաշեւիչը նշել է, որ հուլիսին […]

Որոշվեց Վայոց ձորի մարզպետի հարցը/վիդեո/

Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը ընդամենը 15 րոպե է տեւել: Կադրային հարցերից քննարկվել է միայն  Վայոց Ձորի մարզպետի հարցը: Այդ  պաշտոնում կնշանակվի  Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար Էդգար Ղազարյանը: Լրագրողներին այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ավելացնելով, որ Գեղարքունիքի մարզպետի հարցը չեն քննարկել: Գործադիր մարմնի նիստում անդրադարձել են նաեւ Կառավարության ծրագրին, որն […]

Պուտինը “կաշառվել է”

Ճապոնական Ակիտա վարչական շրջանի իշխանությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել են ակիտա-ինու հազվագյուտ եւ հայտնի ցեղատեսակի շուն: Այդ կերպ նրանք ցանկացել են իրենց երախտագիտությունը հայտնել Պուտինին հզոր երկրաշարժից եւ ցունամիից հետո Ճապոնիային ցուցաբերած օգնության համար: Իշխանությունները հատուկ նշել են, որ տեղյակ են Պուտինի` շների հանդեպ ունեցած մեծ սիրո մասին: Ճապոնիայի վարչապետը շանը նվիրել է Պուտինին […]

Ռոբերտ Քոչարյանը` ԲՀԿ-ակա՞ ն

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը,դիմում է ներկայացրել ԲՀԿ-ին անդամակցելու համար: Համենայն դեպս, ԲՀԿ-ի վերին էշելոններում դրա մասին արդեն խոսում են: Henaran.am-ի հետ զրույցում Քոչարյանի  գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ առաջին անգամ է լսում այդ մասին: “ Ասեմ, որ Քոչարյանն այս պահին Հայաստանում չի: Ես նման տեղեկություն չգիտեմ, կարծում եմ, եթե նման բան լիներ, ես […]

Քանակը որակի հետ կապ չունի. Հովիկ Աբրահամյանը` Վարդան Օսկանյանին

Այսօր ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, “Ազգային միաբանության” նախագահ Արտաշես Գեղամյանի ելույթից հետո վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երկու անգամ հնչեցրեց պարոն Օսկանյանի անունը: Վերջինս նախ ԱԺ նախագահից ճշտեց, թե քանի րոպե ժամանակ ունի, նոր սկսեց իր ասելիքը: “Մեկ րոպե, պարոն Օսկանյան”,-տեղեկացրեց ԱԺ նախագահը: “Երկու անգամ […]

Այս հայտարարությունը մի նպատակ ունի` զրպարտել ու վարկաբեկել անձամբ վարչապետին. Տիգրան Սարգսյան

“Մեր քաղաքական թիմն էապես հեշտացրեց իմ ելույթը: Մեր գործընկերներն անդրադարձան այն հարցերին, որոնք բարձրացվեցին այս դահլիճում”,-իր եզրափակիչ ելույթն այսպես սկսեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության ծրագրի քննարկմանն, ամփոփելով իր խոսքը, Տիգրան Սարգսյանը շեշտեց.”Մենք անսխալական չենք, երբեւիցե այդպիսի դիրքորոշմամբ հանդես չենք եկել: Մեր քաղաքական թիմի ղեկավարը մեզնից պահանջել է, որ մենք մշտապես բաց եւ թափանցիկ լինենք […]

Մենք պաշտպանելու ենք կառավարությանը ժողովրդահաճո դեմագոգիայից. Հովիկ Աբրահամյան

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կառավարության ծրագրի քննարկումը դրական գնահատեց ու շեշտեց.”Ինձ համար այսօր ավելի քան հստակ է, որ մենք կարողանալու ենք արդյունավետ աշխատանք կազմակերպել  ԱԺ-ում եւ  ունենք լավ խորհրդարան”: ԱԺ նախագահն ասաց, որ սխալ կլինի կարծել, թե իրեն ամեն ինչ դուր եկավ, բայց նա կարեւորեց.”Այս քննարկումը հանուն քննարկում էր”: Կառավարության ծրագրի քննարկումը, նրա խոսքով, այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի