22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Պատրաստվում են Նալբանդյանին “քլնգել”

Henaran.am-ին հասած տեղեկություններով, խորհրդարանական խմբակցությունները ակտիվորեն պատրաստվում են առաջիկա  ԱԺ արտահերթ նիստին: Ակնկալվում է, որ արտահերթ նիստին ներկա կգտնվի կառավարությունը, բնականաբար նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Մեզ հասած տեղեկություններով, ԱԳ նախարարին  պատրաստվում է սուր քննադատության ենթարկել հատկապես  ԱԺ ՀՅԴ խմբակցությունը:

Ավելի վաղ Henaran.am-ը տեղեկացրել էր, որ ամենայն հավանականությամբ չորեքշաբթի օրը` սեպտեմբերի 5-ին, ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի: Ը

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ հայնտի դարձավ, որ Հունգարիան էքստրադիցիայի է ենթարկել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին , որին Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիեւը ներման է արժանացրել ու ազատել, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  հրավիրեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ եւ հայտարարեց  Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները շարունակելու մասին հարցը ԱԺ-ում քննարկելու անհրաժեշտության մասին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ