09 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

“Եթե Հայաստանը ցանկանում է, որ իր զինվորները չզոհվեն, պետք է ազատի օկուպացված տարածքները”. Մամեդյարով

 Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական “АПА” գործակալությանն ասել է, թե  Ադրբեջանական կողմը տվել է իր համաձայնությունը սահմանել մեխանիզմ` շփման գծում տեղի ունեցած միջադեպերի հետաքննության համար: “Այդ մեխանիզմը կարող է աշխատել միայն այն ժամանակ, երբ հայկական զորքերը սկսեն դուս գալ Ադրբեջանի օկուպացված տարածքներից: Միայն այդ դեպքում արժե գործի գցել այդ մեխանիզմը: Եթե այն աշխատեցվի հիմա, […]

ԵԱՀԿ նախագահը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է ԼՂ խնդիրը

ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիլմորը Ադրբեջանի ԱԳ նախարարար Էլմար Մամեդյարովի հետ Բաքվում կայացած հանդիպմանը քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, հաղորդում է “АПА” գործակալությունը: Հանդիպման ամփոփիչ համատեղ մամլո ասուլիսին Մամեդյարովը Գիլմորին է ներկայացրել իր երկրի տեսակետը խնդրի վերաբերյալ: “Մենք եկել ենք այն եզրակացության, որ “ստատուս քվոն” անընդունելի է, խնդրի լուծումը պետք է իրականացվի որքան հնարավոր […]

ՀՀԿ ԳՄ-ից հետո` խորհրդի նիստ

Ուրբաթ` հունիսի 15-ին ժամը 20-ին կայանալիք ՀՀԿ գործադիր նիստին կհաջորդի խորհրդի նիստը: Այս մասին տեղեկացրեց ՀՀԿ խոսանակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա ՀՀԿ-ն վաղը վերջնական կհաստատի կառավարության անդամներին: “Սա անկանխատեսելի չէր, եւ բնական է, որ սահմանված ժամկետում հարցին պիտի անդրադառնայինք”,-ասաց նա:

Սիրիայի իշխանությունները պատասխանատու են մարդկության դեմ գործած հանցանքների համար. “Amnesty International”

Սիրիայի իշխանությունները, որոնք 15 ամիս շարունակ փորձում են ճնշել երկրում սկիզբ առած ապստամբությունը, պատասխանատվություն են կրում ռազմական հանցանքների եւ մարդկության դեմ գործած հանցանքների համար: Նման եզրակացություն է հրապարակել իր զեկույցում “Amnesty International” իրավապաշտպան կազմակերպությունը: Զեկույցի համար նյութերը հավաքվել են 23 սիրիական քաղաքների բնակիչների ցուցմունքների հիման վրա: Կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են այդ քաղաքներ 2012-ի գարնանը: Ըստ […]

Կառավարությունն ԱԺ արտահերթ նիստին կներկայացնի հարկային փոփոխությունների փաթեթ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին հավանություն է տվել “Լիցենզավորման մասին” և “Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին” ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունման դեպքում զգալիորեն կհեշտացվի արտոնագրման գործընթացը։ Նիստում հավանության է արժանացել “Արտոնագրային վճարների մասին” և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի կարգավորման առարկան նշված օրենքով […]

Մարդկային առումով դրական եմ վերաբերվում Օսկանյանին. Ա. Դավթյան

  Լեւոն Զուրաբյանն ինքն է միշտ երեխայի խռովկանություն ցուցաբերում. այսօր այսպես հակադարձեց ԱԺ հանրապետական խմբակցության անդամ Արտակ Դավթյանը լրագրողների այն դիտարկմանը, թե Տիգրան Սարգսյանի կողմից կառավարության ծրագիրը , ՀԱԿ-ից բացի, բոլոր խմբակցությունների հետ քննարկելը Զուրաբյանը երեխայի խռովկանություն է որակել: Ըստ հանրապետական պատգամավորի, ծրագիրը ՀԱԿ-ի հետ քննարկելու կարիք չկար: “Ի՞նչ քննարկես, եթե մարդիկ ընդհանրապես չեն ցանկանում: […]

Մանուկ Վարդանյանը հերքեց ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին լուրը /վիդեո/

Այսօր կառավարության նիստից հետո  ՀՀ կապի եւ  տրանսպորտի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, ՕԵԿ-ական Մանուկ Վարդանյանը հերքել շրջանառվող այն տեղեկությունները, թե  Մանուկ Վարդանյանը նշանակվելու է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար: “Դա իրականությանը չի համապատասխանում”,-ասել է նա: Հարցին, թե  ինչո՞վ   է զբաղվելու առաջիկայում, Մանուկ Վարդանյանը պատասխանել է.”Վեց ժամ համբերեք` կիմանաք”: Ի դեպ, Մանուկ Վարդանյանը դեռեւս չի ծանոթացել ՕԵԿ անդամագրման նոր […]

Հայաստանում անցկացվելիք զորավարժությունների առաջին փուլը ռազմաքաղաքկան է լինելու

 2012 թ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն Հայաստանում երկու կարեւոր միջոցառումներ կանցկացվեն` “Փոխգործակցություն-2012”-ը` արագ արձագանքման ուժերի կիրառմամբ, եւ զինված ուժերի կիրառման համար ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը, որի առաջին փուլը ռազմաքաղաքական է: Այսօր կառավարության նիստի ավարտից հետո այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:  Նախարարի խոսքով, երկրոդ միջոցառման մեջ ընդգրկված են  բոլոր պետական […]

Հայազգի Դենի Թարքանյանը հաղթել է Նեւադա նահանգի փրայմերիզում

ԱՄՆ Կոնգրեսի Նեւադա նահանգի ներկուսակցական փրայմերիզում հաղթել է հայազգի գործարար Դեննի Թարքանյանը, հաղորդում է “Las Vegas Sun”-ը: Հանրապետական Թարքանյանին այժմ սպավում է ավելի դժվար պայքար դեմոկրատ Սթիվեն Հորսֆորդի հետ Նեւադայի 4-րդ ընտրատարածքում: Համընդհանուր ընտրությունները հավանաբար ավելի դժվար կլինեն Թարքանյանի համար, քանի որ այդ ընտրատարածքն ավելի շատ աջակցում է դեմոկրատներին: Ամերիկայի ազգային հայկական կոմիտեն աջակցում է […]

Տեղեկատվական կայքերը` հաքերների թիրախում

  Այս գիշեր ադրբեջանցի հաքերները կրկին գրոհել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի կայքէջի վրա` armspu.am: Վերջին օրերի ընթացքում սա արդեն 5-րդ գրոհն է : Այս անգամ ոչ միայն բացակայում էր էջի տեղեկատվական բազան, այլև տեղադրված էր ադրբեջանական դրոշն ու սպառնալիքներ՝ ուղղված տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հասցեին: Պատճառը կայքի լուրերից մեկն է, որ պատմում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի