Զինված միջամտությունը Սիրիա կնշանակի դիվանագիտական ջանքերի ձախողում. ՄԱԿ
Սիրիայի կառավարական զորքերը այսօր` սեպտեմբերի 3-ին, ռմբակոծել են երկրի հյուսիսում գտնվող Էլ-Բաբ քաղաքը: Ըստ ընդդիմության ակտիվիստների` 25 մարդ է զոհվել, որոնց թվում` 6 կին եւ 2 երեխա, գրում է “Независимая газета”-ն:
Ավելի վաղ Դամասկոսի թաղամասերից մեկում գործարկվել էր պայթուցիկ նյութ ավտոմեքենայի մեջ: Մի քանի մարդ վնասվածքներ է ստացել:
Միաժամանակ Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմին հայտարարել է, որ առայժմ արաբական երկրների ներխուժում Սիրիա չի նախատեսվում: Նա ընդգծել է, որ հենց արտաքին զինված ներխուժման փաստը կնշանակի “բոլոր դիվանագիտական ջանքերի ձախողում”:
Ավելի վաղ Սիրիայի կառավարությունը` նախագահ Բաշար ալ-Ասադի ղեկավարությամբ, համաձայնություն է տվել համագործակցել Բրահիմիի հետ, ով այս պաշտոնում փոխարինում է ՄԱԿ-ի նախորդ պատվիրակ Քոֆի Անանին: