06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ձեր ուժն էլ ՕԵԿ-ի՞ն է պատում …

Henaran.am-ին հասած տեղեկություններով, երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստին, թեթեւ անդրադարձ է եղել նաեւ ՕԵԿ-ին: Մասնավորապես, այլ կուսակցությունների հետ կոալիցիոն հարաբերությունների կոնտեքստում ՀՀԿ-ականներից մեկը հետաքրքրվել է, թե ”ՕԵԿ-ն ի ՞նչ է ուզում, նրան ի ՞նչ է տրվելու”: “ Ձեր ուժեն էլ ՕԵԿ-ի՞ն է պատում’,-հնչել է պատասխանը:  

Արամ Սարգսյանը ինքնաբացարկի դիմում ներկայացրեց ԿԸՀ

“Հանրապետություն”  կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստում այսօր  որոշում կայացվեց դուրս գալ Հայ ազգային կոնգրեսի կազմից: Նիստին մասնակցել են  քաղխորհրդի անդամներն ու տարածքային կազմակերպության ղեկավարները: Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ասել էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատը, եւ չէր բացառել Կոնգրեսից դուրս գալը: Արամ Սարգսյանը ՀԱԿ համամասնական ցուցակի 3-րդ համարն էր: […]

Նունե Եսայանը լրագրողներին մեկնաբանեց իր անվան շուրջ ծագած սկանդալը/վիդեո/

Իրեն հարգող խմբագրությունը պետք է ազատի նման լրագրողներին, ովքեր փորձում են հայտնի մարդու անվան հետ խաղալով` սեփական անունը բարձրացնել: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց երգչուհի Նունե Եսայանը` մեկնաբանելով վերջին օրերին սոցիալական կայքերում իր հասցեին հնչող քննադատություններն ու աղմուկը: Ի դեպ, երգչուհուն սատարելու էին եկել երգիչ Արթուր Իսպիրյանն ու ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը: Հիշեցնենք, որ […]

Ծառուկյանը չի պատասխանել առաջին նախագահին

Henaran.am-ի տեղեկություններով, Հայ ազգային կոնգրեսում խմորումները շարունակվում են: Այստեղ սակայն հարաբերական անդորր է, քանի որ ՀԱԿ-ի պատասխանատուները սպասում են իշխանական կոալիցիային: Նրանք մասնավորապես ակնկալիք ունեն ԲՀԿ-ից, եւ համոզված են, որ այս անգամ ԲՀԿ-ն չի դառնա կոալիցիա: ՀԱԿ առաջնորդը մեկ անգամ եւս ասում են, որ “մեսիջ” է ուղարկել Ծառուկյանին: Սակայն վերջինս դեռ չի պատասխանել առաջին նախագահին:

Նախագահը հոգնել է շատախոսությունից, իսկ վարչապետին այն դուր է գալիս

Այսօր` մայիսի 18-ին, ԱՄՆ-ում սկսվում է “մեծ ութնյակի” երկրների ղեկավարների գագաթաժողովը, որին մեծ աղմուկից հետո Վլադիմիրի Պուտինի փոխարեն կմասնակցի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Գագաթաժողովից մեկ շաբաթ առաջ, երբ հայտնի դարձավ, որ Պուտինը չի պատրաստվում մասնակցել գագաթաժողովին, սկսվեցին առաջ քաշվել տարբերակներ` ինչը կարող էր պատճառ դառնալ նման քայլի համար: Ինչպես  հաղորդում է “РБКdaily”-ն, Կրեմլի աղբյուրները նախագահի պահվածքը […]

ՄԱԿ-ի պետքարտուղարը մեղադրել է “Ալ-Քաիդային”

ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունը մայիսի 10-ին Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունների համար  մեղադրել է “Ալ-Քաիդային”, հաղորդում է “Reuters”-ը: Պան Գի Մունը կատարվածն անվանել է “մեծ, լուրջ եւ զգալի ահաբեկչական գրոհ”: Նա հավելել է, որ “կատարվածը կրկին լուրջ խնդիրներ առաջացրեց”: Մայիսի 10-ին սիրիական հետախուզության կենտրոնական գրասենյակի մոտ 2 պայթյուն էր տեղի ունեցել, որոնք ենթադրաբար ահաբեկիչ-մահապարտների ձեռքի […]

Մանուկ Վարդանյանին հրաժեշտ կտան.վարչապետը դժգոհ է

ՕԵԿ-ական կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը հրաժեշտ կտա պաշտոնին: Տեւական ժամանակ է, մամուլում սպրդում են այս մասին տեղեկություններ: Կառավարությանը մոտ կանգնած Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Մանուկ Վարդանյանի հարցն արդեն որոշված էէ: Մեր աղբյուրը նշում է, որ Մանուկ Վարդանյանի աշխատանքից գոհ չէ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նշենք, որ երեկ Մանուկ Վարդանյանը լրագրողներին ասել էր, որ տեղյակ չէ, […]

Նախագահը 3 անգամ կրճատել է սեփական աշխատավարձը

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի ձեւավորած նոր կառավարության առաջին նիստին նախարարները որոշել են իրենց աշխատավարձերը կրճատել եռակի անգամ: Նույնքան կրճատվել է նաեւ նախագահի աշխատավարձը: Ինչպես տեղեկացնում է “РБК”-ն, պետական չինովնիկների նոր աշխատավարձերը հաշվի կառնվեն այսօրվանից` մայիսի 18-ից, սակայն պաշտոնական հաստատման համար անհրաժեշտ կլինի հատուկ օրենք ընդունել: Փոփոխությունների համաձայն` նախագահ Ֆրանսուա Օլանդը կվաստակի ամսական 15 հազար […]

ԲՀԿ-ն չմեկնաբանեց

Այսօր մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության համամասնական ցուցակի 3-րդ համար Վարդան Օսկանյանին եւ 9-րդ հորիզոնականում գտնվող Հմայակ Հովհաննիսյանին ինքնաբացարկ հայտնելու առաջարկ է արել ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու դեպքում: Ըստ մամուլի, այս հարցում ԲՀԿ-ում երկու թեւ է ձեւավորվել` կողմ եւ դեմ: Henaran.am-ն այսօր ԲՀԿ-ի ներսում ընթացող խմորումների շուրջ փորձեց պարզաբանում ստանալ […]

Երկու սցենար

Ինչպես արդեն տեղեկացրել ենք երեկ կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստին նոր կոալիցիայի հարց չի քննարկվել:  Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, հարցի վերաբերյալ իշխող “Հանրապետական”-ի եւ առայժմ կոալիցիոն գործընկեր ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛-ի միջեւ համաձայնության որոշակի եզրեր կան, թեեւ խնդրի վերջնական հանգուցալուծումը անորոշ է: Համենայն դեպս, մինչեւ ՀՀԿ ԳՄ-ի հաջորդ նիստը՝ մայիսի 25-ը, այս հարցը պետք է որ վերջնական լուծվի: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի