22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երկու սցենար

Խորհրդարանական ընտրություններից հետո պարզ դարձավ, որ  չափանիշները եւ սպասումները նախագահական ընտրություններից ավելի բարձր են: Այսօր Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին, ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

“Ես կարծում եմ, որ նախագահական ընտրությունների արդյունքները հարցականի տակ չեն, խնդիրը կայանում է նրանում, թե ինչպիսի ընտրություններ կլինեն: Մի կողմից արդեն պարզ է, որ նախագահ Սարգսյանը կվերընտրվի, մյուս կողմից, շատ կարեւոր է ընտրությունների որակը”,-նշեց քաղաքագետը:

Henaran.am-ի հարցին, թե քաղաքագետի կարծիքով ով կլինի գործող նախագահի հիմնական մրցակիցը` ՀԱԿ թեկնածուն ի դեմս ՀՀ առաջին նախագահի, թե, օրինակ ԲՀԿ-ի թեկնածուն` ի դեմս Ծառուկյանի կամ Օսկանյանի, Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանեց.”Անկախ նրանից, թե ով կառաջադրվի Սարգսյանի դեմ, նա կվերընտրվի, բայց դա այլ հարց է: Խնդիրը կայանում է ընտրությունների մեջ, որը պետք է լինի ավելի լավը”:

Ռիչարդ Կիրակոսյանը անհավանական համարեց, որ ընդդիմությունը նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով: “Ես կարծում եմ Հայաստանում դա անհնարին է”,-նշեց քաղաքագետն ու հավելեց, որ Հայաստանում ընդդիմությունը միավորված է միայն կառավարությանը դեմ լինելով եւ ավելի շատ ոչ թե քաղաքական , այլ անձերի խնդիր է լուծում:

Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությանը, Ռիչարդ Կիրակոսյանն ասաց.”Դա շատ իրական հակամարտություն է: Զարգացման երկու սցենար կարող է լինել, երբ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում հանդես կգա սեփական թեկնածուով եւ երկրորդը` ԲՀԿ-ի վրա ճնշում կգործադրվի եւ նա կհայտարարի Սերժ Սարգսյանին սատարելու մասին”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ