28 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եգիպտոսում իրավիճակը շարունակում է անկայուն մնալ. փորձագետներ

Այսօր` հուլիսի 3-ին, տեղի ունեցավ Երեւան-Մոսկվա տեսակամուրջ` Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող դեպքերի  վերաբերյալ: ՌԴ Կրոնի եւ քաղաքականության ինստիտուտի նախագահ Ալեքսանդր Իգնատենկոն կարծիք հայտնեց, որ Եգիպտոսի նորընտիր նախագահ Մոհամեդ Մուրսին փորձում է ազատվել զինվորականների ազդեցությունից` միաժամանակ ձգտելով արժանանալ ժողովրդի համակարանքին ու աջակցությանը: Իգնատենկոն կարծում է, որ Մուրսիի ընտրվելը նոր փուլ է խորհրդանշում Եգիպտոսի սոցիալ-տնտեսական կյանքում: Ռուսաստանի […]

Չեմ ստանձնի էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրաժարվում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնն ստանձնել: Իր անձնական բլոգում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես գրել է. “Հովիկ Աբրահամյանը հուլիսի 2-ին կարգադրություն է ստորագրել Հինգերորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին, որով հանձնաժողովի նախագահ է նշանակել ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանին, իսկ նախագահի […]

Ֆրանսահայերը Օլանդին կհիշեցնեն նրա խոստումը

Ֆրանսիայի հայերը կհանդիպեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ` քննարկելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի նախաձեռնումը, հաղորդում է “Երկրամասը”` հղում անելով “Dünya Bülteni” կայքին: Հայ համայնքը կհիշեցնի նախագահ Օլանդին իր տված խոստման մասին: Հանդիպման նպատակով հատուկ պատվիրակություն է կազմվել, որի կազմում են համայնքների ղեկավարները, քաղաքական գործիչներ եւ մասնագետներ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն նաեւ հայ-ֆրանսիական հարաբերությունները: Ֆրանսիան […]

Հուլիսի 10-ից կմեկնարկի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Ժակ Ֆորը, Իգոր Պոպովը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հուլիսի 10-ից կսկեն իրենց տարածաշրջանային այցը, որն այս անգամ կմեկնարկի Բաքվից, տեղեկացնում է “APA”-ն: Ինչպես հայտնել է Իգոր Պոպովը, Բաքվից հետո իրենք կուղեւորվեն Լեռնային Ղարաբաղ, որից հետո` Երեւան: Նա հավելել է նաեւ, որ այցի շրջանակներում իրենք կհանդիպեն […]

Դաշնակցության գերագույն ժողովը Վանաձորում. կմեղադրեն, կվիրավորեն, բայց

Հուլիսի 5-ից մեկնարկելու է ՀՅԴ Գերագույն Մարմնի ժողովը: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրին կուսակցության մոտ կանգնած աղբյուրները ժողովը տեղի է ունենալու Վանաձորում եւ պարզ չէ, թե քանի օր այն կտեւի: Մեր զրուցակցի փոխանցմամբ, դաշնակցականները հիմնականում քննարկելու են ներկուսակցական հարցեր եւ դժվար թե կուսակցության ներսում պառակտում լինի: “Գուցե մենք իրար քննադատենք, մեղադրենք, վիրավորենք, սակայն այդ ամենը  մնում է […]

Հայաստան է ժամանում ԵՄ խորհրդի նախագահը

Այսօր Հայաստան է կժամանի Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոյը: ԵՄ նախագահը հանդիպում կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, իսկ վաղը` հուլիսի 4-ին Ռամպեյը կհանդիպի ԱԺ խորհրդարանական խմբակցությունների հետ, նաեւ ելույթ կունենա: ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները ԵՄ նախագահին մեկական հարց կուղղեն: “Ռիա Նովոստի”-ի հաղորդմամբ, Հայաստանից Հերման Վան Ռամպոյը կմեկնի Վրաստան, իսկ այնուհետ` Ադրբեջան: Հայաստան այցի շրջանակներում […]

Սիրիան բացահայտ հակամարտության մեջ չի լինի Թուրքիայի հետ. Բաշար ալ-Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը խոստացել է, որ Թուրքիայի հետ բացահայտ հակամարտություն չի լինի, հաղորդում է “Вести”-ն: “Մենք թույլ չենք տա, որ մեր հարաբերությունները բացահայտ առճակատման հասնեն, քանի որ դա կվնասի եւ Թուրքիային, եւ Սիրիային: Մենք վստահ ենք, որ թուրք ժողովուրդը պատերազմ չի ցանկանում”,-հայտարարել է ալ-Ասադը: Ինչ վերաբերում է թուրքական կառավարությանը, ապա նրա կարծիքով` այն հակված […]

Հայտնի է ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հիմք ընդունելով “Ազգային ժողովի կանոնակարգ”  ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի “ե” ենթակետն ու 24.1-րդ հոդվածի 1-ին կետը, հուլիսի 2-ին կարգադրություն է ստորագրել ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:  Ըստ կարգադրության` հանձնաժողովն ունի հետեւյալ կազմը` Դավիթ Հարությունյան […]

Բրիտանական թագուհին վերջին մեկ տարվա ընթացքում “թանկացել” է 200 հազար ֆունտով

Բրիտանական թագավորական ընտանիքի կարողությունն ավելացել է 200 հազար ֆունտ ստեռլինգով վերջին ֆինանսական տարվա ընթացքում` ըստ թագավորական ֆինանսների Բուքինհեմյան պալատի ամենամյա զեկույցի, հաղորդում է “BBC News”-ը: Թագավորական ընտանիքի կարիքների համար հարկատուները ծախսել են 32,3 մլն ֆունտ ստեռլինգ 2010/11 ֆինանսական տարվա ընթացքում, ինչը վկայում է միապետների ծախսերի` 0,6 տոկոսով ավելանալու մասին: Թագավորական ընտանիքի անդամների` ճամփորդությունների վրա ծախսերն […]

Նախագահները քննարկել են ԵԱՀԿ շրջանակում համագործակցությանը եւ Ուկրաինայի նախագահության առաջնայնություններին վերաբերող հարցեր

Աշխատանքային այցով Ուկրաինայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Քննարկվել են հայ-ուկրաինական երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ առեւտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Նկատի առնելով, որ 2013թ. Ուկրաինան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը, զրուցակիցները քննարկել են նաեւ ԵԱՀԿ շրջանակում համագործակցությանը եւ Ուկրաինայի նախագահության առաջնայնություններին վերաբերող հարցեր: Հուլիսի 1-ին Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի