09 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ընդդիմությանը թվում է, որ իրենք ամենախելացին են. Ռոբերտ Մելքոնյան

Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը զարմանում է, թե ինչու են ընդդիմադիր քաղաքական գործիչները, լրագրողները կարծում, թե իրենք ամենախելացին են, իսկ իշխանական թևի ներկայացուցիչների թվում խելացի մարդ չկա: Այս մասին Մելքոնյանը գրել է Ֆեյսբուքյան իր էջում:

‘Ժողովուրդ, իմ շատ սիրելի ու հարգելի ժողովուրդ, լավ այս ընդդիմադիր գործիչներին, ընդդիմադիր լրագրողներին, ինչո՞ւ է թվում, որ ամենա-ամենա խելոքն իրենք են, որ իրենք ամեն-ամեն ինչ գիտեն, որ իրենք ամեն-ամեն ինչում ճիշտ են, իսկ իշխանական թեւում, պետական պաշտոններում խելքը գլխին մարդ չկա…
Լավ էլի, Տեր Աստված, այդքան խելք, շնորհք, կարողություն, ունակություն, գիտելիքներ, ընդ որում` բազմակողմանի, դաստիարակություն, հեռատեսություն, կանխագուշակման ունակություն, ամեն-ամեն ինչ, ինչո՞ւ ես միայն իրենց տվել…
Երեւի շատ խելքից է, որ ապահարզանվում են, շուտ-շուտ տրոհվում ու տրոհվում, մասնատվում ու մասնատվում, սխալվում ու սխալվում…
Չէ, ժողովուրդ խելքով լինելն էլ մի բան չի…
Իմ կարծիքով` ճիշտ է ‘Հայոց աշխարհ’ թերթի խմբագիր Գագիկ Մկրտչյանը` անհրաժեշտ է դհոլաթերապիա, իմ կարծիքով` մեծամտության ու գիտունիկ երեւալու դեմ ամենալավ դեղամիջոցը…’:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ