Ինչպե՞ս է ՀՀԿ-ը գնալու նախագահական ընտրությունների
ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյա իր էջում գրել է, որ ՀՀԿ-ը գիտի, թե ով է իր թեկնածուն և ՀՀԿ-ի համար կարևորը հիմա այն է, թե ինչպես գնալ ընտրությունների: Նախարարն առաջարկել է երկու տարբերակ:
‘ՀՀԿ-ն իր նախընտրական համագումարի օրը որոշել է` դեկտեմբերի 15: Գիտի, թե ով է լինելու իր թեկնածուն` Սերժ Սարգսյանը:
Մինչ համագումարը քաղաքական քննարկումների գլխավոր թեման ՀՀԿ-ի համար, իմ կարծիքով, պետք է լինի հետևյալ հարցադրումը. ինչպես գնալ ընտրությունների:
Նախընտրական ռազմավարության տեսանկյունից կա երկու տարբերակ: Առաջինը` ընտրությունների գնալ կուռ, հնարավորինս միատարր թիմով, հաղթելու համար հավելայլ ջանքեր գործադրել, որոշ դժվարություններ հաղթահարել, բայց ավելի հեշտ աշխատել հետագայում` չստանձնելով քաղաքական պարտավորություններ այլոց հանդեպ:
Երկու տարբերակների մեջ էլ հանգուցային, վճռորոշ էտապը հաղթելն է’,-գրել է Աշոտյանը: