18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոռացե՞լ եք պարոն Օսկանյան

Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը նախկին արտգործ նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին մեղադրում է, որ վերջինս մոռոցել է, թե ինչեր են կատարվել իր նախարարության տարիներին: Այս մասին Մելքոնյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: ‘Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է թողել Հայաստանում օտարերկրյա ներդրումների մտահոգիչ վիճակագրության վերաբերյալ: Հայաստա~ն լսու՞մ ես, պ. Օսկանյանի աչքերը նոր […]

Պետրոս Մակեյանը Նիկոլի թեկնածությանը դեմ չէ

ՀԱԿ-ի մաս կազմող  “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը Henaran.am-ի հետ զրույցում ասել է, որ նորմալ է վերաբերվում ԱԺ ՀԱԿ խմբակցության պագտամավոր Նիկոլ Փաշինյանի` որպես նախագահի թեկնածու առաջադրելու գաղափարին, բայց միայն որպես միասնական թեկնածու: Հիշեցնենք, որ ՀԱԿ մաս կազմող “ՄԻ-96” կուսակցության վարչությունը  հայտարարություն էր տարածել,    որտեղ կուսակցության վարչությունը նախագահական ընտրություններում որպես ՀԱԿ-ի թեկնածու Նիկոլ Փաշինյանին է […]

Սիրիական ընդդիմադիր խմբավորումները միավորվել են

Սիրիացի ապստամբների տարբեր խմբավորումները, որոնք պայքարում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ, որոշել են միասնական հրամանատարություն կազմավորել իրենց գործողությունների համակարգման համար, հաղորդում է “Reuters”-ը: Գործակալության տվյալներով` ապստամբների ստորաբաժանումների ղեկավարներն այդ քայլին են դիմել, քանի որ նրանց արտասահմանյան հովանավորները չեն ցանկանում օգնել պառակտված տարբեր խմբերի, որոնք ապագայի կոնկրետ ծրագրեր չունեն: Զինված ընդդիմության տասնյակ առաջնորդների հանդիպումը տեղի […]

Ծառուկյանը կզիջի՞

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ  քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, թե ավանդաբար ռուսամետ կողմնորոշում ունեցող ԲՀԿ-ն շրջադարձ է կատարում դեպի Արեւմուտք: Ավելի ուշ Henaran.am-ը Հմայակ Հովհաննիսյանի հարց ուղղեց, թե որքանո՞վ է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կերպարը տեղավորվում արեւմտամետ քաղաքական ուժի կերպարի մեջ: ‘’Դուք ձեր նկատառումներն եք հայտնում այն դժվարությունների մասին, որոնք սպասում են Գագիկ […]

Սեռական փոքրամասնությունների ցնորքները չեմ մեկնաբանում. Գեղամյանը` Հմայակին

“Ես սեռական փոքրամասնությունների ցնորքները չեմ մեկնաբանում”,- Henaran.am-ին ասել է “Ազգային միաբանության”  նախագահ,  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը` անդրադառնալով ՀՀ քաղաքագետների միության նախագահ  Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությանը: Նշենք, որ Հմայակ Հովհաննսիյանը,  այսօր ասուլիսին խոսելով Վարդան Օսկանյանի  դեմ ընթացող գործընթացից եւ ԲՀԿ-ի աշխարհաքաղաքական դիրքորոշումից, հիշեց Արտաշես Գեղամյանին եւ Գագիկ Ծառուկյանին, ով ըստ Հովհաննիսյանի, շրջադարձ է կատարում դեպի […]

Բալասանյանի ցանկը` վաղը

‘Առաջին հանդիպումն աշխատակազմի հետ անցավ շատ ջերմ մթնոլորտում և թերևս նման ընդունելության պատճառն այն էր, որ նաև քաղաքապետարանի աշխատակիցներն են գիտակցում, որ պարոն Բալասանյանի օրոք մեր բազմաչարչար Գյումրի քաղաքին զարգացում է սպասվում’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսնակ Զոհրաբ Եգանյանը: Հիշեցնենք սակայն, որ մամուլը գրեց, թե Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցներն այդքան էլ բարեհաճությամբ […]

ԵՄ-ը պատժամիջոցների նոր փաթեթ է նախատեսել Իրանի դեմ

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է նախատեսել Իրանի  նավթային եւ գազային սեկտորի գրեթե բոլոր ընկերությունների վրա` այդ կերպ փորձելով ազդել երկրի իշխանությունների վրա, որպեսզի վերջիններս հրաժարվեն միջուկային ծրագրերից, հաղորդում է “BBC”-ն: ԵՄ խորհուրդը նշել է, որ սառեցման ենթակա են ավելի քան 30 իրանական ընկերությունների, կազմակերպությունների եւ հաստատությունների ակտիվները: Դրանք այն ընկերություններն են, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերում […]

Բիձինա Իվանիշվիլիի վրացական քաղաքացիությունը վերականգնվել է

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վերականգնել է խորհրդարանական ընտրություններում հաղթանակած “Վրացական երազանք’ կոալիցիայի առաջնորդ եւ վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլիի վրացական քաղաքացիությունը: Այդ մասին հայտարարել է նախագահի մամլո խոսնակ Մանանա Պանջիկիձեն, տեղեկացնում է “РИА Новости”-ն: 2011-ի հոկտեմբերին Սաակաշվիլին զրկեց միլիարդատեր Իվանիշվիլիին եւ նրա կնոջը  քաղաքացիությունից: Արդարադատության նախարարության տվյալներով` Իվանիշվիլիի` 2004-ի հուլիսի 22-ին ստացած վրացական քաղաքացիությունը չեղյալ է […]

Հալեպում 2 հայ է զոհվել, մեկը վիրավոր է

Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում տեղի ունեցած մարտերի հետեւանքով կրկին 2 հայ է սպանվել, մեկը` վիրավոր է: Ինչպես henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, զոհվածները 1974-ին ծնված  Օվսենտ Սալիբան եւ  1981-ին ծնված Միսակ Քահաբյանն են եղել: Վիրավոր է Շանթ Տեր-Մղսյանը: Կես տարվա ընթացքում Սիրիայում 37 հայ է զոհվել:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը նախագահի թեկնածուներից ոչ մեկին չի սատարի

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հայտարարել է, որ նոյեմբերի 6-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում 2 թեկնածուներից ոչ մեկին չի սատարի` ոչ դեմոկրատ Բարաք Օբամային, ոչ էլ հանրապետական Միթ Ռոմնիին, տեղեկացնում է “Երկրամասը”: Հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանն իր հայտարարության մեջ նշել է, որ չնայած Կոնգրեսում, նահանգների կառավարություններում, ԶԼՄ-ներում եւ քաղաքացիական հասարակությունում գրանցված առաջընթացին, հայերի հարցերով ԱՄՆ-ի դաշնային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի