10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մի քիչ էլ համբերենք… Նիկոլը պատասխան չունի

Դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը ՀԱԿ-ի նախաձեռնած միջոցառումը զանգվածային հանրահավաքի բնույթ չի կրի: Կհնչեն ելույթներ, տեղի կունանա քայլերթ: Այս մասին այսօր Henaran.am –ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերվում է մասնակիցներին, պատգամավորն ասաց.”Ընդհանրապես, ինձ համար իմ քաղաքական գործունեությունն սկսելու առաջին իսկ օրից ամենակարեւոր հարցը եղել է` ես ինքս մասնակցելու եմ այդ միջոցառմանը, թե ոչ”: Դեկտեմբերի  10-ի ՀԱԿ քայլերթին, Փաշինյանն, իհարկե, կմասնակցի, նաեւ ելույթ կունենա:

ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցության հարցի վերաբերյալ Նիկոլ Պատգամավորից հետաքրքրվեցինք, վերջապես երբ կխոսի ՀԱԿ-ը, հասարակության ընդդիմադիր հատվածը տեւական ժամանակ է, սպասում է, թե երբ ՀԱԿ-ը կհայտարարի նախագահական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու եւ մասնակցելու դեպքում` ձեւաչափի մասին: “Եթե այսքան համբերել ենք, կարող ենք մի քիչ էլ համբերել: Նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրելու ժամկետներ կան: ՀԱԿ անդամ  մի քանի կուսակցություններ համագումարներ են անելու, այնպես, որ բոլոր հարցերի պատասխաններն իրենց ժամանակն ունեն”,-նշեց Փաշինյանը:

ՀԱԿ-ը ո՞ւմ որոշմանն է սպասում: Մեր հարցին  Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.”ՀԱԿ-ը սպասում է Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշմանը”:

Մեր դիտարկմանը, թե արդեն որոշակիորեն ակնհայտ է դառնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` նախագահական ընտրություններին առաջադրվելու մտադրությունը, ինչպե՞ս է վերաբերվում այս փաստին Նիկոլ Փաշինյանը` հաշվի առնելով ՀԱԿ-ԲՀԿ վերջին մերձեցումը, պատգամավորն արձագանքեց.”Մերձեցումը լավ բառ չէ, մերձեցում չկա: Ես այդ հարցի վերաբերյալ բազմիցս իմ դիրքորոշումն արտահայտել եմ եւ  նորից կրկնելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Երբ կլինեն կոնկրետ իրադարձություններ, այդ կոնկրետ իրադարձություններին կլինեն կոնկրետ պատասխաններ”:

 Նիկոլ Փաշինյանն ասաց նաեւ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի առաջադրվելու իրավունք եւ մարդու իրավունքներին ինքը նորմալ է վերաբերվում.”Ինչ վերաբերվում է հարցի քաղաքական կոմպոնենտին, ես կարծում եմ, պետք չէ տալ այնպիսի հարց, որի պատասխանն արդեն հայտնի է ”,-շեշտեց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ