29 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ին բանաձեւ է առաջարկել Գազայի վերաբերյալ

Ռուսաստանը  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձեւի նախագիծ  է ներկայացրել, որը պահանջում է դադարեցնել բռնությունները Գազայի հատվածում, հաղորդում է “ИТАР-ТАСС’-ը: Նախագծում կոչ է արվում ԱԽ-ին դատապարտել “քաղաքացիական անձանց նկատմամբ իրագործվող բռնությունները”, այդ թվում  եւ ահաբեկչությունները, ինչպես նաեւ կոչ է արվում Գազայի բնակիչներին առանց որեւէ խոչընդոտների բժիշկներ եւ հումանիտար օգնություն տրամադրել: Բացի այդ, փաստաթուղթն առաջարկում է Իսրայելին եւ […]

Հայաստանից բարձր որակավորում ունեցող մասնագետների կորուստ կա. սոցիոլոգ

‘Մի երկիր, որն ունի լուրջ արտահոսք, չեն իրականացվում ուսումնասիրություններ՝ հասկանալու համար՝ ով է գնում, ինչու, երբ են հետ գալու, ինչ պայմաններում ետ կգան: Արտագաղթի համար սա մեծ խնդիր է, և այդ հարցերի պատասխանները պետք է իմանալ այս խնդրի լուծման համար՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Սոցիոլոգ […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիին

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Մուհամեդ Մուրսիին` նոյեմբերի 17-ին Եգիպտոսի Ասյուտ նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային սահմռկեցուցիչ վթարի կապակցությամբ, որի պատճառով զոհվել եւ վիրավորվել են տասնյակ անմեղ քաղաքացիներ:

Նաիրա Զոհրաբյանը հունից հանեց Հրայր Թովմասյանին/վիդեո/

Այսօր հրավիրված ԱԺ լսումներին ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իր համար ընդունելի չէ նախարարի այն տեսակետները, որ դատապարտյալների խեղման փաստերը կան ու կլինեն: Ի պատասխան` արդարադատության նախարարն ասաց, որ եթե լրագրողն է փորձում ընդհանուր խոսքից հանել մի բառ, մի նախադասություն, որ սենսացիա առաջացնի, հասկանալի է, իսկ երբ դա անում է պատգամավորը, առնվազն զարմանալի է եւ […]

Ամերիկացի կոնգրեսականը կոչ է անում Հիլարի Քլինթոնին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել սիրիահայ համայնքին

ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ջեյմս Մաքգովերնը դիմել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը սիրիահայ համայնքին օժանդակելու նպատակով: Ինչպես “Արմենպրեսս”-ին են տեղեկացրել ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, նամակում կոնգրեսականը մասնավորապես նշել է, որ Սիրիայի հայ եւ այլ քրիստոնյա համայնքները դարձել են ծավալվող հակամարտության զոհեր: “Սիրիայի եւ մասնավորապես Հալեպի հայ համայնքը ձեւավորվել է Հայոց ցեղասպանութան վերապրանծների […]

Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ հիմք դրվեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին

Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Քուվեյթի պետություն: Առավոտյան ԱԳ նախարարին ընդունեց Քուվեյթի Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Ալ Սաբահը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ՀՀ ԱԳ նախարարը Քուվեյթի ղեկավարին փոխանցեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ողջյուններն ու բարեմաղթանքները եւ ՀՀ Նախագահի անունից վերահաստատեց Էմիրին ուղղված Հայաստան այցելելու հրավերը։ Էմիր Շեյխ Սաբահ […]

ԵՄ-ը Սիրիական ազգային կոալիցիան ճանաչել է որպես Սիրիայի ժողովրդի օրինական ներկայացուցիչ

Սիրիացի ապստամբները հայտարարել են Դամասկոսի հարավում գտնվող կառավարական զորքերի ռազմաօդային ուժերի բազան զավթելու մասին: Ինչպես տեղեկացնում է “Reuters”-ը, սա առաջին դեպքն է սիրիական հակամարտության ողջ ընթացքում, երբ ապստամբներին հաջողվել է դիրքերն ամրապնդել մայրաքաղաքին այդքան մոտ գտնվող ռազմական օբյեկտում: Զոհերի մասին տեղեկություն առայժմ չի հաղորդվել: “Reuters”-ը նաեւ նշել է, որ դեռեւս չի հաջողվել անկախ աղբյուրներից բազայի […]

Լեւո՞նի, թե Եվգենի Կուրղինյանի դիմակով է բանակցել Զուրաբյանը

Ֆեյսբուքյան օգտատեր Հարություն Հարությունյանը իր էջում գրառում է արել, որտեղ մեկնաբանել է ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի երեկվա հանդիպումը: ‘Լեւոն Զուրաբյանը ժամանակին, երբ ‘Հայաստանի Հանրապետություն’ թերթում ՀՅԴ-ի դեմ հոդվածներ էր գրում, ստորագրում էր` Եվգենի Կուրղինյան: Թե այդ ծածկանվան տակ ինչ էր թաքնված, մեկ ինքը գիտե, մեկ էլ նրա համար ծածկանուն հորինողը, բայց որ այսօր այն ժամանակվա քաղբանտարկյալ, […]

“Real politik”-ով համատեղ շահ. Գերմանիան միանում է Թուրքիային ընդդեմ Սիրիայի

Գերմանիայի զինված ուժերը պատրաստվում են ՆԱՏՕ-ի կազմում մասնակցել ընդդեմ Սիրիայի օպերացիային՝ թուրք-սիրիական սահմանի վրա “Patriot” հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելով: Բացի այդ Գերմանիայի դաշնային զինված ուժերը ներկայացված կլինեն 170 զինվորականով: Նման տեղեկատվություն են տարածել գերմանական լրատվամիջոցները, որոնց փոխանցմամբ այժմ գերմանական կառավարությունը պարզում է, թե արդյոք նման որոշում կայացնելու համար անհրաժեշտ է Բունդեսթագի համապատասխան մանդատ: Գերմանիայի պաշտպանության […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան

Հայտնի է դարձել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան կատարելիք  հերթական այցի ամսաթիվը: Ինչպես տեղեկացնում է “АПА”-ն, համանախագահները  նոյեմբերի 26-ին մի շարք հանդիպումներ կունենան Բաքվում: Սպասվում է, որ նրանք կհանդիպեն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի եւ նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այցի շրջանակներում միջնորդները, ինչպես հայտնել էին ավելի վաղ, “կառաջարկեն նոր գաղափարներ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար”: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի