19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ն ՛՛ծալում է՛՛

ՀՅԴ-ն այսօր ՛՛Միասնական օրակարգով դեպի նախագահական ընտրություններ՛՛ խորագրով բաց համաժողով էր կազմակերպել:  Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ ՀՅԴ-ն ներկայացրել էր հայտարարություն, որը քաղաքական օրակարգ է բերում այն հիմնախնդիրնեը, որոնց առաջադրմամբ ու լուծմամբ կարելի է դուրս գալ տևական տեղապտույտից: Հայտարաության մեջ ներկայացվել էին յոթ կետեր: Դրանից հետո սկսվեցին քաղաքական կոնսուլտացիաները, որոնք ՀՅԴ-ն օգտակար  է գնահատում:

Ինչպես նշեց ՀՅԴ անդամ Արսեն Համբարձումյանը, այս հանդիպումը նպատակ ունի լսելու արտախորհրդարանական ուժերին:

 Ըստ ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանի՝ արդեն երկար ժամանկ է, որ այդ օրակարգը քննարկվում է: ՛՛Այս ընթացքում ունեցել ենք բանակցություններ ԱԺ-ում ներկայացված գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ, բացի ՀՀԿ-ից: Այդ հանդիպումները որոշակի պատկեր ուրվագծում են, և մեր առաջ քաշած կարգախոսը համապատասխանում է իրավիճակին:

Ընտրությունները սովորաբար ընդունակ են որոշակի փոփոխությունների ալիք առաջացնել: Ընտրությունից ընտրություն մարդկանց վստահությունը դրանց նկատմամբ հասել է նվազագույնի՛՛,-ասաց Ռուստամյանը: Նա նշեց, որ միայն օրակարգի քննարկումից ու հասատատումից հետո հնարավոր կլինի խոսել միասնական թեկնածուի մասին: Պատգամավորը միաժամանակ համոզված է, որ  ընդդիմությունը պետք է միավորվի՝ հանուն Հայաստանի ապագայի: Նրա խոսքով՝ առանձին վերցրած որևէ քաղաքական ուժ չի տիրապետում այնպիսի հասարակական վստահության, որ կարողանա ընտրվել նախագահական ընտրություններում: 

ՀՅԴ համաժողովին մասնակցում են ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը, ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը, ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը: Ի դեպ, մեկ խոսուն փաստ, ԲՀԿ-ն ներկայացել է երիտասարդ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանի ու Վահե Էնֆիաջյանի դեմքերով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ