19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը մթնոլորտի փոփոխություն է նկատում

 “Ես խորհրդարանի աշխատանքին  միշտ հետեւել եմ նաեւ դրսից` որպես լրագրող, որպես քաղաքացի եւ կարող եմ ասել, որ այս խորհրդարանում մթնոլորտի որոշակի, շատ աննշան փոփոխություն կա: Կարծում եմ խորհրդարանում քննարկումները մի փոքր ավելի լրջացել են, քննարկումների փոխադարձ զգոնությունը մեծացել է ,”-այսօր Henaran.am –ի հետ զրույցում ամփոփելով հինգերորդ գումարման ԱԺ աշնանային նստաշրջանի աշխատանքները, ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորի արձանագրած դրական փոփոխություններն այսքանով սահմանափակվում են, իսկ մեծ հաշվով, ՀԱԿ պատգամավորը կարծում է, որ խորհրդարանում այսօր չի քննարկվում այն օրակարգը , որը պետք է քննարկվեր եւ հետեւաբար նաեւ լուծում չի տրվում օրակարգային հարցերին:

Նրա խոսքով, ամենակարեւորը` խորհրդարանն, ի վերջո, ընդունեց բյուջեն, որը Փաշինյանի բնորոշմամբ, շատ տխուր բյուջե է եւ բազմաթիվ հարցեր է հարուցում: ‘’Ինչպես նախորդ տարիների բյուջեները, այս բյուջեն եւս չի տալիս այն հարցի պատասխանը, թե ինչ ենք մենք` որպես ՀՀ օրենսդիր իշխանություն, որպես քաղաքական վերնախավ ասում այն մարդուն , ով չունի աշխատանք, չունի իր ընտանիքը պահելու հնարավորություն: Մենք այդ մարդուն պետք է ինչ-որ բան ասենք եւ այդ ասածը պետք է այդ մարդուն պահի ՀՀ-ում, բայց մենք այդ մարդուն ոչ մի բան չենք ասում եւ ըստ էության մենք այդ մարդուն չնկատելու ենք տալիս”,-կարծում է Նիկոլ Փաշինյանը:  Նրա համոզմամբ, եկող տարվա պետբյուջեի ամենամեծ խնդիրը հենց սա է:

Նշենք, որ կառավարության առաջարկով դեկտեմբերի 17-ի արտահերթ նիստով, ամենայն հավանականությամբ, հինգերորդ գումարման ԱԺ-ն կավարտի  աշնանային նստաշրջանի աշխատանքները: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ