27 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՀԱԿ-ը չի տա՞ Ծառուկյանին

”Եթեներով ես ոչինչ չեմ մեկնաբանում, ավելին` այս պահին հարկավոր է լուծել ավելի կարևոր խնդիր, դա միասնական քաղաքական ծրագիրն է, խնդիրների հերթագայությունն ու առաջնահերթությունը որոշելն է, երբ որ պառլամենտական ուժերը որոշեն դրանք, կլուծվի հաջորդ հարցը”,- Henaran.am-ին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` հաջորդ հարց ասելով` նկատի ունենալով նախագահի թեկնածուի հարցը:

Մանուկյանի խոսքով` իրենց համար կարևորը ծրագիրն է: Հարցին, թե այդ դեպքում արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը այն անձն է, ով կարող է լուծել Մանուկյանի նշած առաջնահերթ խնդիրները, պատգամավորն արձագանքեց. ”Չե՞ք զգում Հայաստանի առջև կանգնած պրոբլեմները”,  ասաց ու շարունակեց.

”Երբ որ ֆիքսես, թե որն է քո խնդիրը, երկրի հիվանդությունը որն է, նոր դեղը պիտի որոշես, մենք դեռ հիվանդությունը որոշելու ընթացքում ենք”: Մանուկյանը նշեց, որ մինչև չիմանան այդ հիվանդության մասին, չեն որոշելու, թե ով է լինելու գլխավոր խիրուրգը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ