18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետը խայտառակվել է կոշիկների պատճառով /վիդեո/

Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը ծիծաղելի դրության մեջ է հայտնվել Հնդկաստան կատարած այցի ժամանակ: Նա այցելել է Մահաթմա Գանդիի հուշահամալիրը, որտեղ ծաղիկներ է դրել, իսկ նախագահական պալատի ճանապարհին վարչապետի կոշիկի կրունկը խրվել է հողի մեջ, ինչի պատճառով նա ընկել է խոտերին, հաղորդում է “НТВ”-ն: Ուղեկցորդներն օգնել են Գիլարդին բարձրանալ եւ շարունակել ճանապարհը: 2012-ի սկզբին Գիլարդը կրկին […]

Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է Լեւոն Զուրաբյանին քաշքշելու մասին տեղեկությունը

ՀԱԿ անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հերքում այսօր մամուլում հրապարակված տեղեկությունն այն մասին, թե ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ հարաբերություններն այնքան են սրվել ՀԱԿ-ի եւ ԲՀԿ_ի համագործակցության պատճառով, որ վերջիններս իրար քաշքշել են: Հայտարարության մեջ ասվում  է. “168 ժամ” թերթի 2012թ. հոկտեմբերի 18-19-ի համարում լույս տեսած “Քաշքշել են ԲՀԿ-ի պատճառով” , […]

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին գլխավոր կիբեր-թշնամի է համարում

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին, Իրանին եւ Չինաստանին ներառել է դաշինքի անդամ-երկրների գլխավոր կիբեր-հակառակորդների թվին, հաղորդում է “Коммерсантъ”-ը: 2012-ի նոյեմբերի 13-16-ը ՆԱՏՕ-ի երկրները կանցկացնեն “Cyber Coalition” ռազմական վարժանքերը, որոնց շրջանակներում կմշակվի դաշինքի երկրների վրա հնարավոր կիբեր-հարձակումների եւ պատասխան հարվածների սցենար: Ըստ այդ սցենարի` գրոհի են ենթարկվում Հունգարիան եւ Էստոնիան: Ռուսաստանն իր հերթին եւս սկսել է պատրաստվել հնարավոր կիբեր-պատերազմին: ՌԴ […]

Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են Գազայի տարածքի վրա

Հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերն իսրայելական ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գազայի տարածքի ուղղությամբ, հաղորդում է  “AFP”-ը: “ՀԱՄԱՍ”-ի գրոհայինների բազայի ուղղությամբ իրագործած Իսրայելի ավիահարվածի արդյունքում ոչ ոք չի տուժել: Հարվածն իրականացվել է Գազայից  Իսրայելի տարածքի վրա հրթիռներ արձակելուց մի քանի ժամ հետո: Իսրայելցի զինվորակնները հաստատել են այն փաստը, որ իրենց թիրախն է եղել “ՀԱՄԱՍ” շարժման բազան: […]

Փոփոխություն ՛՛Փողերի լվացման՛՛ մասին օրենքում

՛՛Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ են կատարվելու: Այս որոշումն ընդունվեց այսօրվա կառավարության նիստում Ինչպես նշեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը,  օրենքի նոր նախագծում ՛՛գործարք՛՛, ՛՛հաճախորդ՛՛, ՛՛հաշվետվություններ՛՛, փողերի լվացման ՛՛ռիսկ՛՛, ՛՛բարձր ռիսկ՛՛ հասկացությունների հետ մեկտեղ սահմանվում է ՛՛Քաղաքական ազդեցություն ունեցող անձ՛՛ հասկացությունը: Ըստ նախագծի՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձը արտասահմանյան երկրի կամ […]

Կառավարությունը մերժեց ԸՕ-ն փոփոխելու ՀՅԴ-ի առաջարկը

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, կառավարությունը մերժեց Ազգային ժողովի  ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի և Արմեն Ռուստամյանի ՀՀ ընտրակարգում փոփոխություններ անելու նախագծերի փաթեթի վերաբերյալ եզրակացությանը: Ըստ պատգամավորների՝ ՀՀ-ում ընտրությունները  պետք է կայանան միայն համամասնական ընտրակարգով: Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը, ով ներկայացնում էր նախագիծը, նշեց, որ կառավարությունը նպատակահարմար չի համարում ընդունել ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, քանի որ  ընտրությունները […]

Սաակաշվիլին ներկայացրել է Իվանիշվիլիին որպես վարչապետ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խորհրդարանական ընտրություններում հաղթանակած “Վրացական երազանք” կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իանիշվիլիին ներկայացրել է որպես երկրի վարչապետի թեկնածու: Ընդ որում, նախագահի մամլո քարտուղար Մանանա Մնաջգալաձեն հայտնել է, որ Իվանիշվիլին 10 օր ժամանակ ունի կառավարության նոր կազմը նախագահին ներկայացնելու համար, հաղորդում է “Грузия-Online”-ը: Իվանիշվիլին, սակայն, մինչ ժամկետ նշանակելն էր հայտարարել կառավարության անդամների թեկնածությունները: Պաշտպանության նախարարի եւ փոխվարչապետի […]

Ծառուկյանից բացի՝ ոչ ոք. 168 ժամ

Բ ԲՀԿ-ում “168 ժամ”-ի աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության վերնախավի հետ վերջին հանդիպման ժամանակ բացառել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն կարող է առաջադրել Վարդան Օսկանյանին: Ծառուկյանն ասել է, որ եթե ԲՀԿ-ն ընտրություններում թեկնածու առաջադրի, ապա դա կարող է լինել միայն ինքը, եւ իրենից բացի որեւէ այլ թեկնածուի չի սատարի: Այսպիսով, Ծառուկյանը պատասխանել […]

Մենք ունենք մեր թեկնածուն եւ նրա շուրջ ենք համախմբվում. Արմեն Մարտիրոսյան

“Հերքում եմ նման տեսակետը”,- Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությանը, թե ամերիկյան ուժային կենտրոնների հետ սերտ կապեր ունեցող Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Խաչատուր-Քոքոբելյանի միջեւ ստեղծված լարվածությունը արեւմուտքի խրախուսմամբ է տեղի ունեցել, որի նպատակն է Րաֆֆի Հովհաննիսյանին հասկացնել, թե վերջինս պատրաստ չէ այս փուլում գնալու նախագահական ընտրությունների, եւ որ նա պետք է զիջի […]

Թիվ 35-ում Մակեյանը չի առաջադրվի

“Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ իր եղբայրը Վարդան Մակեյանը չի առաջադրվելու թիվ 35 ընտրատարածքում: Մակեյանի հավաստմամբ, ՀԱԿ-ի կողմից ոչ մի թեկնածու չի լինի: “Մեր երկրում նորմալ ընտրություններ չեն լինում, պարզապես ամոթ է մասնակցել նման միջոցառման”,-ասաց նա: Հիշեցնենք, որ ՀԱԿ- ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ որոշ տեղեկությունների, դեմ է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի