17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ուրիխանյանը պարզաբանում է, թե ում է քննադատել Ծառուկյանը

“ԲՀԿ-ն քննադատում է կոռուպցիոներներին, եթե Դուք եւս համարում եք, որ կոռուպցիոներները իշխանություններն են, ուրեմն Ձեր ասածը ճիշտ է, բայց արդյո՞ք Դուք էդպիսի բան նկատի ունեք”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` պատասխանելով մեր այն դիտարկմանը, թե ԲՀԿ-ի բրյուսելյան հաղորդագրությունից հետո մամուլը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին սկսեց համեմատել “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ` նկատելով, որ նա եւս արտերկրից քննադատում է սեփական երկրի իշխանությանը:

Հիշեցնենք, որ հաղորդագրության մեջ ասվում է, որ ԲՀԿ նախագահը նշել է, թե անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում: 

“”Բարգավաճ  Հայաստանը” արտերկրում քննադատել է կոռուպցիոներներին, կոռուպցիա իրականացնողներին: Իսկ այն, որ տարբեր լրատվամիջոցներ  փորձում են արտերկրում օտարերկրացիների հետ բանակցող պատվիրակությանը թիկունքից հարվածներ հասցնել, խոսում է նրա մասին, թե ովքեր են շահագրգիռ, որ կոռուպցիոներները չքննադատվեն մեր կողմից”,-շարունակել է ԲՀԿ խոսնակը եւ չգիտես ինչու հիշել նաեւ ՀՀԿ խոսնակին, որի մասին մեր հարցադրման մեջ խոսք անգամ չի եղել.

” Ես համարում եմ, որ Ձեր նշած Զարուհի Փոստանջյանն ու ՀՀԿ խոսնակը մի քիչ ավելի կոռեկտ պետք է լինեն, որովհետեւ ես դեռ չեմ իջել այդ մարդկանց մակարդակին, որ անձնական վիրավորանքներով պատասխանեմ”:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ