11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եթե Ծառուկյանը չառաջադրվի…

՛՛Դեկտեմբերի վերջ կամ մինչև հունվարի սկիզբ արդեն նախագահական մրցավազքի թեկնածուներրը հայտնի կլինեն, սակայն կարևոր է երկու հանգամանք, առաջինը՝ կառաջադրվի Ծառուկյանը կամ ոչ  կամ ում կպաշտպանի ԲՀԿ-ն, երկրորդը՝ Ծառուկյանը ինչքանով կպայքարի իրականում նախագահի թեկնածության համար՛՛,- նման տեսակետ հայտնեց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:  

՛՛Եթե Ծառուկյանը չառաջադրվի, ապա այսօրվա նրա ունեցած վարկանիշը, որը քիչ չէ, անկում կապրի՛՛,- շեշտեց քաղաքագետը և հավելեց, որ ակնհայտ է, որ այն առաջարկները, որ արվել են Ծառուկյանին մրցապայքար չմտնելու համար նրան չեն բավարարում:  

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյան- Ծառուկյան համագործակցության հավանականությանը՝ Իսկանդարյանը նշեց, որ եթե Տեր Պետրոսյանը միայնակ մտնի նախագահական պայքարի մեջ, շատ քիչ ձայն կհավաքի: ՛՛Խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ի հավաքած տոկոսները վստահաբար չեն դառնա ոչ 30%, և ոչ էլ 20%՛՛,- ընդգծեց քաղաքագետը:

՛՛Ես չեմ ասում Ծառուկյանը կհաղթի, ես ասում եմ լուրջ մրցակցություն կարող է ստեղծել Ծառուկյանը Սերժ Սարգսյանի համար՛՛,- հայտարարեց Իսկանդարյանն ու ընդգծեց, որ Սերժ Սարգսյանից և ԲՀԿ առաջնորդից բացի կարևոր չէ թե ով կառաջադրվի: Գագիկ Ծառուկյանը եթե չառաջադրվի, Սերժ Սարգսյանը անխոս, առանց որևէ կասկածի կվերընտրվի  նախագահի պաշտոնում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ