15 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանն ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների խորացման կողմանկից է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը,  Երեւանում ընթացող Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններին ներկայացրած իր ուղերձում հայտարարել է, որ ինքը ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների խորացման ջատագով է: Նախագահի ուղերձում, որն ընթերցեց  կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, նշվում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը որպես կայացած հանդիպման համանախաձեռնող, սերտորեն համագործակցում է “Единая Россия” համառուսական կուսակցության հետ, ներդրել է ողջ ջանքերը, որպեսզի […]

Թեկնածուն նախընտրում է միջահասակ կանանց

Ավանի թիվ 1 ընտրատարածքում նախընտրական քարոզարշավի բոլոր մեթոդները օգտագործում է ՀՀԿ-ական թեկնածուն` Ռոբերտ Սարգսյանը: Վերջինիս նախընտրական բուկլետները բաժանվում են տնից-տուն. ծեծում են բնակարանիդ դուռը, տալիս բուկլետն ու կոչ անում ընտրել նրան: Ի դեպ, արտառոց ոչինչ թերեւս չկա այստեղ, եթե հաշվի չառնենք, թե ովքեր են բաժանում դրանք: Բուկլետները բաշխում են միջահասակ կանայք, ինչը նորություն է: Սովորաբար […]

ԲՀԿ-ն ՀՀԿ-ի դուստր ձեռնարկությունն է

Հայաստանի նախագահական ընտրություններում առաջադրվելու ցանկություն հայտնած Վարդան Սեդրակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ ԲՀԿ-ն չի կարող առանձին մասնակցել ընտրություններին: “ԲՀԿ կուսակցություն, քաղաքական ուժ չկա, Գագիկ Ծառուկյանն էլ քաղաքական գործիչ չէ”,-ասել է նա: Սեդրակյանի խոսքով, ԲՀԿ-ն բացվեց այն ժամանակ, երբ ՀՀԿ-ում այլեւս տեղ չկար: “ԲՀԿ-ն ՀՀԿ-ի արտադրամասն ա, դուստր ձեռնարկությունը, որ բացվեց  դուրս մնացած […]

Մեդիա միջավայրն Ադրբեջանում ապահովության կարիք ունի. ԵԱՀԿ ներկայացուցիչ

Բաքվում ԶԼՄ-ների ազատության ոլորտում ԵԱՀԿ ներկայացուցիչն ընդգծել է իշխանություններին, որ “մեդիա միջավայրն” ապահովության կարիք ունի, տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը: Դունյա Միյատովիչը Ադրբեջան կատարած իր պաշտոնական այցի շրջանակներում, որի ընթացքում նա այցելել է նաեւ կալանքի տակ գտնվող լրագրողներին,  բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է լրատվամիջոցների ազատության խնդիրը: “Իմ բոլոր այցերի ընթացքում ես հույս եմ հայտնել, որ […]

Սիրիայում ընտրել են ընդդիմության առաջնորդին

Սիրիացի ապստամբներն ընտրել են  նոր կոալիցիայի առաջնորդին: Կոալիցիան պետք է պայքարի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի  դեմ: Սիրիական հեղափոխական ուժերի Ազգային կոալիցիայի ղեկավարն է դարձել իսլամ քարոզիչ եւ գիտնական Ահմեդ Մուազ ալ-Խաթիբը` Քաթարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների համաձայն, հաղորդում է “Reuters”-ը: Ալ-Խաթիբն իմամ է եղել Դամասկոսի մզկիթներից մեկում, սակայն 3 ամիս առաջ լքել […]

ՀԱԿ առաջնորդը ակտիվացնում է Բաբիկին

Henaran.am-ի տեղեկություններով, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երկար մտորելուց հետո, տվել է իր “դաբրոն”, որպեսզի ՀՀՇ առաջնորդ դառնա Բաբկեն Արարքցյանը: Նշենք, որ ՀՀՇ վարչության նախագահը ներկայումս Արամ Մանուկյանն է: Ըստ շրջանառվող լուրերի, ՀՀՇ համագումարը հետաձգվում է, քանի որ Տեր-Պետրոսյանը այլեւս չի ուզում Մանուկյանին տեսնել այդ պաշտոնում: Առաջնորդն ասել է, որ “Արամը արդեն պատգամավոր է, եւ պետք […]

Սերժ Սարգսյանը առաջին փուլով հաղթանակ կտանի. Վայոց ձորի մարզպետ

Նախագահական ընտրություններում ձայներ հավաքելու հետ կապված Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին և մյուս մարզպետներին որևէ հանձնարարական չի տրվել: Այս մասին Ղազարյանն ասաց այսօր լրագրողների հետ զրույցում: Սակայն նախագահական ընտրություններին մարզպետը նախապատրաստվում է: ‘Քննարկվել է թեկնածուի հարցը, համագումարի պատվիրակներն ենք ընտրել’,-ասաց մարզպետը: Սակայն կազմակերպչական հարցերին անդրադարձ դեռևս չի եղել: Իսկ երբ արդեն կլինի թեկնածուների առաջադրումը, մարզում, […]

Դե ուրեմն ստացեք ինչ որ ուզում էիք. բացահայտում Ուրիխանյանից

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ևս մեկ հայտարարություն  է տարածել, որտեղ պատասխանում է ‘Ժառանգության’ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի իրեն ուղղված մեղադրանքներին ու բացահայտումներ է անում Փոստանջյանի մասին: ‘Փորձեցի հնարավորինս կոռեկտ արձագանքել իրենից ընդդիմություն ձևացնող պատգամավորուհի Զարուհի Փոստանջյանի անպարկեշտ շահարկումներին, բայց արի ու տես, որ կամ չի հասկանում, կամ էլ չի ցանկանում հասկանալ, իսկ […]

Արագածոտնի մարզպետին ընտրությունների հետ կապված հանձնարարական չի տրվել

Արագածոտնի մարզպետպետ Սարգիս Սահակյանին նախագահական ընտրությունների հետ կապված որևէ հանձնարարություն չի տրվել: ‘Մարզպետներից մեկը ես եմ, ինձ նման հանձնարարություն չի եղել’,-այսօր լրագրողներին ասաց մարզպետը: Նա վստահությամբ նշեց, որ իրենց մարզում ընտրությունները լինելու են ազատ, արդար և թափանցիկ, ինչպես և նախորդ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները: Հարցին, թե ում է տեսնում նախագահին արժանի մրցակից, Սահակյանը պատասխանեց. ‘Նախագահի […]

Հովիկ Աբրահամյանը կամուրջ կլինի

՛՛ԲՀԿ-ՀՀԿ կապերի կամուրջը կա Հովիկ Աբրահամյանի միջոցով, որովհետև նա երկու կողմերի հետ էլ ունի անձնական ու կուսակցական կապեր՛՛,-այսօր լրագրողներին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ պատասխանելով հարցին, թե ԲՀԿ-ի համար որ տարբերակն է ավելի ձեռնտու՝ առաջադրել սեփական թեկնածուին, թե սատարել գործող նախագահի թեկնածությունը: Սոցիոլոգը նշեց, որ դժվար թե ԲՀԿ առաջնորդը իր ձայներով աջակցի ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդին կամ էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի