18 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ընդդիմությունն ասելիք չունի.Հովհաննես Սահակյան

Քաղաքական դաշտում կոլապս է:  Այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով ՀՀ ներքաղաքական վիճակից, նմնա կարծիք է հայտնել ՀՀԿ-ական պատգամովոր Հովհաննես Սահակյանը:Ժամանակը քիչ է, բայց որևէ ակտիվություն չի նկատվում: Նա նկատել է, որ նախագահական ընտրությունների առաջադրման ժամկետներին կարճ ժամանակ է մնացել, մինչդեռ ընդդիմությունն իր դիրքորոշումը չի հստակեցնու:

“Մենք բոլորս էլ հիշում ենք ընդդիմության կազմակերպած հանրահավաքները, հիշում ենք նաև ընտրություններից հետո նրանց հանրահավաքները: Երբ ընդդիմությունը հասկանում է, որ իր գործը չի հասկացվում, ապա այլևս անելիք չունի”,-նշել է Հովհաննես Սահակյանն ու հավելել, որ ընդդիմությունը կորցրել է ժողովրդի առջեւ ունեցած վստահությունը:

 “Հայաստանի Հանրապետական կուսակցությունում աշխատանքային մթնոլորտ է”,-իր կուսակցությունում տիրող տրամադրություններն է ներկայացրել բանախոսը եւ հհիշեցրել, որ ՀՀԿ-ն իր թեկնածուի մասին հայտարարեց դեռ ՀՀԿ 14-րդ համագումարի ժամանակ:

Հովհաննես Սահակյանի խոսքով, ՀՀԿ-ն ուժեցղ մրցակից է ուզում տեսնել առաջիկա քարոզարշավում եւ քաղաքակիրթ մրցապայքար:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ