30 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես բարձր եմ գնահատում ՀՀ ղեկավարության առաջնորդությունը. Բան Կի Մուն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. “Ձերդ Գերազանացություն, Մեծագույն սիրով հղում եմ Ձեզ, ՀՀ կառավարությանը և Հայաստանի Հանրապետության ժողովրդին ջերմագին շնորհավորանքներս` Ազգային տոնի առթիվ: Սա նաև առիթ է փառաբանելու Ձեր երկրի հպարտ մշակույթն ու պատմությունը: Տոնը հնարավորություն է ընձեռում խորհելու մեր փոխկապակցված աշխարհում […]

Շատ բանի ենք հասել եւ դեռ հասնելու ենք. Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը

Վեհափա՛ռ Տեր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ պաշտոնաթող նախագահ, Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգարժա՛ն հյուրեր, Շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ: Հայաստանի Հանրապետությունն արդեն 21 տարեկան է: Այս ընթացքում մենք անցանք տարաբնույթ ճգնաժամերի ու փորձությունների միջով: Անցանք արժանապատվորեն: Երբեք չկորցրեցինք մարդկային ու քաղաքական դիմագիծը: Չկորցրեցինք մեր ուղենիշները եւ չդավաճանեցինք մեր նպատակներին, ընտրած ճանապարհին ու […]

Ինչո՞ւ Ծառուկյանը ներկա չէ նախագահի ընդունելությանը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Անկախության 21-ամյակին նվիրված միջոցառմանը  ներկա չէ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Henaran.am-ը  փորձել է ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանից պարզել, թե ինչո՞ւ կուսակցության առաջնորդը ներկա չէ,  Վարդան Օսկանյանը, սակայն, խուսափել է պատասխանել հարցին: Նա միայն շնորհավորել է բոլորին տոնի կապակցությամբ: Henaran.am-ի  պնդմանը, թե, այնուամենայնիվ, Վարդան Օսկանյանը չգիտի՞ Գագիկ Ծառուկյանի […]

Սուքիասյանի` տոնական ներկայությունը նախագահի ընդունելությանը

                  ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը  ներկա է նաեւ գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` Սարիբեկ Սուքիասյանը, ով Henaran.am-ի հետ կարճ զրույցում կիսվեց օրվա խորհրդով: “Անկախությունը ինձ համար այն բարձրագույն արժեքն է, որի համար պայքարել ենք: Այս գեղեցիկը պետք է փոխանցենք մեր երեխաներին”,- նշեց Սարիբեկ Սուքիասյանը` հրաժարվելով պատասխանել […]

Քաղաքական էլիտան Մարզահամերգային համալիրում է

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում շուտով կսկսվի ՀՀ Անկախության 21-ամյակին նվիրված ՀՀ նախագահի ընդունելությունը: Այստեղ է Հայաստանի ողջ քաղաքական ու հոգեւոր էլիտան, պատգամավորներ, նախկին ու գործող նախարարներ, արվեստի եւ մշակույթի գործիչներ: Բոլորը կրում են եռագույնով կրծքանշաններ, բոլորը բարձր տրամադրությամբ են համակված: Նախկին ԱԺ նախագահ եւ վարչապետ Խոսրով Հարությունյանը օրն սկսել է թոռներին շնորհավորելով, ընտանիքի անդամերի […]

Սերժ Սարգսյանը կմեկնի Ֆրանսիա. Օլանդի ուղերձը

ՀՀ անկախության տոնի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հղած ուղերձում մասնավորապես ասված է. “Մեծարգո՛ պարոն Նախագահ, Հայաստանի ազգային տոնի կապակցությամբ ուրախ եմ հղել Ձեզ և ողջ հայ ժողովրդին իմ բարեմաղթանքները՝ ցանկանալով երջանկություն, բարգավաճում և հաջողություն: Հայաստանը կարող է հպարտ լինել անկախությունից ի վեր իր անցած ճանապարհով: Ձեր երկրին հաջողվել է առաջ ընթանալ […]

Մենք կշարունակենք ամրապնդել մեր պետությունների միջև ռազմավարական գործընկերությունը. Վլ. Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին

ՀՀ անկախության տոնի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլ. Պուտինը. Ուղերձում, մասնավորապես, ասված է. “Հարգելի՛ Սերժ Ազատի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Վերջին տարիներին Հայաստանը նշանակալի հաջողությունների է հասել սոցիալական և տնտեսական ոլորտներում: Աճում է Ձեր երկրի հեղինակությունը տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում: Գոհունակությամբ եմ նշում հայ-ռուսական […]

Որն է խնդիրը` ըստ Վարդան Օսկանյանի

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել շնորհավորելով ՀՀ անկախության 21-րդ տարեդարձը: “Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Երեկ ուշ երեկոյան ինձ զանգեց ԱՄՆ-ից նոր ժամանած իմ ընկերը, որն ավարտել է Հյուսիսային պողոտայում իր գնած բնակարանի ձևավորումն ու կահավորումը և արդեն Հայաստանում եղած ժամանակ մնում է իր տանը: […]

“Ալիեւը թքած ունի իր հոր ընդունած օրենքների վրա”

21-ամյա անկախ Հայաստանի նորագույն պատմության կերտման անքակտելի մասնիկը Արցախի հանրապետությունն է: Ներկայացնում ենք Henaran.am-ի հարցազրույցը ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանի հետ: -Պրն. Թովմասյան, Սաֆարովի սականդալային պատմությունից եւ Ալիեւ` մարդասպանին արդարցնելուց հետո ինչպե՞ս եք պատկերացնում բանակցային գործընացի շարունակությունը: – Նախ, մինչ բանակցային գործընթացին անդրադառնալը, հիշենք, որ  այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ  տարեդարձը: 20-րդ դարը […]

21 մ բարձրությունից նետված շունը ողջ է մնացել

Բրենդի անունով շունը, ով Նյու Ջերսիի բնակիչ է, նետվել է 21 մ բարձրությամբ կամրջից եւ ողջ մնացել: Ինչպես ամեն երեկո Բրենդին տիրոջ հետ զբոսնելիս է եղել, երբ հանկարծ վազել է Նյու Ջերսին եւ Փենսիլվանիան միացնող կամրջի ուղղությամբ: Անցնող մեքենաներից մեկի վարորդը մեքենայի լույսերի միջոցով փորձել է հասկացնել մյուս վարորդներին, որ կամրջի վրա շուն կա: Սակայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի