10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք կողմնակից ենք երևույթների քննադատությանը, այլ ոչ անձերի. Գալուստ Սահակյան

 Կառավարության ծրագիրը դեռևս չտեսած, ընդդիմադիր կուսակցություններն արդեն հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու, ուստի նրանց քննադատությունն ուղղված էր ոչ թե ծրագրին, այլ անձերին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկմանը, կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: “ Մենք կողմնակից ենք երևույթների քննադատությանը, այլ ոչ անձերի: Իհարկե, քննադատությունների մեջ կան […]

Կառավարության ծրագրի վրա քրտինք չի թափվել. Արամ Աբրահամյան/վիդեո/

Տասնութ տարի գլխավոր խմբագիր աշխատած Արամ Աբրահամյանը շատ տեքստեր է կարդացել ու գիտի՝ որի վրա է քրիտինք թափված: Կառավարության այս ծրագրի վրա ջանք չէին թափել, եւ նրա կարծիքով՝  քրիտինք թափված չէ, որովհետեւ փետրվարին նախագահական ընտրություններ են, եւ նոր կառավարություն է ձեւավորվելու:՛՛ Գուցե նույն կազմը մնա, բայց ծրագիր պիտի գրվի՛՛,- ասաց նա: ԲՀԿ-ի պահվածքը չի զարմացնում […]

Չլինելով իշխանություն՝ չլինել ընդդիմություն դժվար է. Արտակ Զաքարյանը՝ ԲՀԿ- ի մասին

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն այսօր,լրագրողների հետ հանդիպմանը,  խոսելով կառավարության ծրագրի մասին, այն իրատեսական համարեց: Նրա խոսքով՝ ՛՛Ծրագիրն ունի կիրառական բարձր նշանակություն, իր գործառույթներին տիրապետող արհեստավարժ նորաստեղծ կառավարությունն ի զորու է լինելու կյանքի կոչել այն՛՛ ,- նշեց նա: Զաքարյանը կարծիք հայտնեց, որ հինգ տարի անց հնարավոր է լինելու արձանագրել […]

Արցախը Հայաստանի մի մա՞րզն է

Քաղաքագետ Արմեն Աղայանի կարծիքով, Ղարաբաղում  սպասվող նախագահական ընտրությունները  ձեւական բնույթ են կրում, քանի որ Արցախը Հայաստանի մի մարզն է :  Նա նման հայտարարություն արեց լրագրողների հետ հանդիպմանը: “Եթե այդպես չէ, ապա ինչպես է մի պետության նախագահը գալիս Հայաստան եւ աշխատում Հայաստանի վարչապետ, ուրեմն Ղարաբաղը Հայաստանի մարզ է, չէ՞”,-ասաց քաղաքագետը: Ասուոլիսի մյուս բանախոսը` ԲՀԿ խմբակցության պատգամավոր […]

Հայուհին ընդգրկվել է Սիրիայի նոր կառավարության կազմում

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի` հունիսի 23-ին ձեւավորած նոր կառավարության կազմում հայուհի է ընդգրկվել, տեղեկացնում է “SANA” տեղեկատվական գործակալությունը: Շրջական միջավայրի պահպանության հարցերով պետական նախարար է նշանակվել Նազիրա Ֆարահ Սարգիսը: Բոլոր գլխավոր նախարարները պահպանել են իրենց պաշտոնը: 49-ամյա քիմիկոս, գիտությունների թեկնածու Նազիրա Ֆարահ Սարգիսը ծնվել է Հալեպում, ավարտել տեղի համալսարանի դեղագործական ֆակուլտետը: Հետագայում նա երկար տարիներ […]

Քաղաքական գործիչը եկել է, ՀՀԿ-ից իշխանություն է ուզում. ՀՀԿ- “Ժառանգություն” բանավեճից

“ԱԺ առաջին նիստերին հետևելիս դեժավյուի տպավորություն էր ստեղծվում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է չորրորդ գումարման ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: Նրա դիտարկմամբ, կառավարության գործունեության ծրագիրը նախորդից քիչ է տարբերվում: “Բերվել էր այնպիսի ծրագիր, որը միշտ բերվում էր, այն ավելի շատ հռչակագրի է նման”,-համոզմունք հայտնեց բանախոսը եւ հավելեց, որ ձևավորված խորհրդարանը նույնպես քիչ է տարբերվում […]

Կառավարության ծրագրերը լավ ու վատ չե՞ն լինում

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի խոսքով՝ ընդդիմությունն ի վերջո համոզվեց, որ ստացավ այնքան ձայն, ինչ չափի ռեյտինգ ուներ ընտրողների շրջանում: Ընդդիմության աշխատանքը նա առայժմ դժվարանում է գնահատել. ՛՛Դեռ մի քանի օր ենք աշխատել ՀԱԿ-ի հետ, եվ քննարկումներն էլ այնքան շատ չեն եղել՝ կառավարության ծրագիրը, որին ՀԱԿ-ը դեմ քվեարկեց, եվ մի քանի այլ նախագիծ.  միանգամից դժվար է […]

Ադրբեջանն արդեն փաթեթով է գնում եվրոպացի պատգամավորներին. Նաիրա Զոհրաբյան

ԵԽԽՎ-ի հեղինակությունը վտանգված է: Այսօր մեզ հետ զրույցում նման մտահոգություն հայտնեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: “Ադրբեջանն ուղղակի կաշառքով , արդեն փաթեթով, ոչ թե հատ-հատ գնում է եվրոպացի պատգամավորներին”,- Henaran.am-ին ասաց Ստրասբուրգում գտնվող Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորը հիշեցրեց, որ  մեկ-երկու ամիս առաջ ԵԽԽՎ-ում տարածվել էր եվրոպական մի ՀԿ-ի կատարած ուսումնասիրություն` այսպես կոչված “Խավիարային […]

Ի՞նչ է՝ ուրիշ խնդիրներ չկա՞ն. ՀՀԿ փոխնախագահը նեղսրտում է ՛՛Հարսնաքար՛՛-ի թեմայից /վիդեո/

Մեղավո՞ր է, արդյոք, Ռուբեն Հայրապետյանը “Հարսնաքարում” կատարվածի համար : Հարցին, որ լրագրողներն առաջինն ուղղեցին այսօր “Հենարան” ակումբի բանախոսին, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ  Զոհրաբյանն այսպիսի պատասխան տվեց՝ մեղավոր է այնքանով, որքանով՝ ամենքս: Բանախոսի կարծիքով՝ մեզ մոտ դեռեւս ձեւավորված չէ քաղաքացիական հասարակություն, եւ դա իր տարբեր դրսեւորումներն է ունենում: Իսկ մեղավո՞ր է երկրի ղեկավարն այս բռնությունների համար. ՛՛Բռնության […]

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում կխոսի Ադրբեջանի դիվերսիոն գործողություններից

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքները մեկնարկել են: Ինչպես Ստրասբուրգից Henaran.am-ին փոխանցում է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, մոտ քսան րոպեից կսկսվեն քաղաքական հանձնաժողովի նիստերը, որոնց կհաջորդի ԵԽԽՎ լիագումար նիստը: Այսօր  նախատեսված է Ալբանիայի վարչապետի ելույթը, որին հայկական պատվիրակությունից հարց կուղղի Նաիրա Զոհրաբյանը: Տիկին Զոհրաբյանի փոխանցմամբ, ԵԽԽՎ-ում նոր` ազատ դեբատների ինստիտուտ է ձեւավորվել, որից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի