11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ծառուկյանն ընկրկեց նախագահի առաջ

”Ես ԲՀԿ-ի այդ պահվածքը կանխատեսել էի 1 ու կես, 2 ամիս ամիս առաջ: Ինձ համար դա անակնկալ չէր:”,-Henaran.am-ի հետ զրույցում ԲՀԿ ղեկավարի չառաջադրման որոշման մասին ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Ըստ Մելիքյանի` ԲՀԿ-ը գիտակցում է, որ չունի այն ընտրազանգվածը, որով կարող էր հաղթանակ տանել նախագահական ընտրություններում և չի էլ կարող ունենալ նման ընտրազանգված: Մելիքյանը վստահեցնում է, որ բացի վարչական և ֆինանսական լծակներից որևէ բանի վրա հույս դնել ԲՀԿ-ը չէր էլ կարող, հետևաբար առաջադրվելն էլ միանշանակ պարտություն կնշանակեր: Բացի այդ, Մելիքյանի խոսքով, իշխանություն պետք է լիներ կամ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, կամ Գագիկ Ծառուկյանը:

”Օբյեկտիվ հանգամանքները և իրենց պարզ հաշվարկը ցույց տվեցին, որ պետք չէր առաջադրվել, դա վտանգավոր է և արդարացված չի լինի` հետևանքների տեսանկյունից: Ծառուկյանը և Սերժ Սարգսյանը չէին կարող միասին իշխանություն ներկայացնել”,-մեկնաբանեց նախկին նախարարը` հավելելով, որ գործող նախագահը առավելություն ունի Ծառուկյանի նկատմամբ և Ծառուկյանը պիտի ընկրկեր:

Սեփական առաջադրման մասին խոսելով` Մելիքյանն ասաց, որ դեռ որոշում չի կայացրել, քանի որ նոր զարգացումներ են սպասվում, իսկ իր որոշումը դրանցով է պայմանավորված լինելու: ”Դեռ, կարծում եմ` նոր դիմակներ էլի կպատռվեն, նոր իրողություններ էլ կհայտնվեն”,-եզրափակեց Արման Մելիքյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ