19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արամ Մանուկյանը հակասություն չի տեսնում

Միակ փրկությունը ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ Ժառանգության միջեւ ընթացող խորհրդակցություններն են, որ այս քաղաքական ուժերը միասնական ծրագրով կարողանան մասնակցել նախագահական ընտրություններին, եթե ոչ, արտագաղթի տեմպերն ավելանալու են: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Նա նշեց, որ այսօր փորձ է արվում քաղաքական դաշտում ստեղծել այն հիմքը, այն ծրագիրը, որին ՀՅԴ-ն ճանապարհային քարտեզ է անվանում, որի հիման վրա քաղաքական ուժերը կարող են լեզու գտնել եւ այդ ծրագրով շարունակել: “Երբ այս դժվար գործը կարողանանք հաղթահարել, հավատացեք երկրորդ քայլը որոշակիորեն հեշտանում է: Առաջինն էլ է դժվար, երկրորդն էլ է դժվար, բայց առաջինի լուծելը հեշտացնում է երկրորդը: Եթե մենք չկարողանանք օրակարգ ձեւավորել, հավատացեք, թեկնածուի հարց չի լուծվում”,-նշեց Արամ Մանուկյանն ու հավելեց. ”Եթե ես` քաղաքական ուժը նկատի ունեմ, հաջողեմ լուծել քաղաքական պլատֆորմի առաջին խնդիրը`Սերժ Սարգսյանից ազատվելու ծրագիրը, եթե ես կարողանամ հաստատել, դա հիմք կլինի ասելու հաջորդը` ով կարող է ծրագիրն իրականացնել”:

 Henaran.am –ը Արամ Մանաուկյանից հետաքրքվեց, թե մասնավորապես ՀՅԴ-ի հետ ինչպես են պատրաստվում համագործակցել այն դեպքում, երբ ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանի հետ համագործակցությունը` ՀՅԴ յոթ կետերն ընդունելու պարագայում չի բացառում, մինչդեռ ՀԱԿ-ը հայտարարում է “Սերժ Սարգսյանից ազատվելու” ծրագրի մասին:

“Իսկապես դա քաղաքական մոտեցում է: Իսկապես ճիշտ է բոլոր քաղաքական ուժերին տալ ծրագիր: Բայց արդեն տեղյակ եմ, որ երեկ ամփոփիչ ֆորում էր եւ Հանրապետական կուսակցությունը չի պատասխանել այդ հարցին, այսինքն, կարող ենք արձանագրել, որ դաշնակցության հարցի պատասխանը բացասական է”,- ի պատասխան նշեց Արամ Մանուկյանը:

ՀԱԿ պատգամավորը շարունակեց.”Եթե այս տարիների ընթացքում իշխանությունները լուծեն այն խնդիրները, որոնք դնում է հասարակությունը եւ օպոզիցիան, այդ դեպքում այդ քաղաքական ուժերը հայտնվում են լուսանցքում”: Արամ Մանուկյանի խոսքով, եթե իշխանությունը պայքարեր մենաշնորհների դեմ, բացահայտեր հանցագործությունները, ժողովուրդն այդ իշխանությանը կսիրեր: “Իշխանությունը միշտ հնարավորություն ունի ատելի չլինելու ժողովրդի համար, այս իշխանությունը այդ ծրագիրը չի արել եւ վաստակել է այն, ինչ հիմա ես ասում եմ` այս իշխանությունն արժանի է իշխանափոխության”,-նշեց Արամ Մանուկյանն ու որպես օրինակ բերեց “Հակահարված” խմբի երիտասարդներին ոստիկանություն տանելու փաստը:

Անդրադառնալով ԲՀԿ-ի բրյուսելյան հայտարարությանը, Արամ Մանուկյանն ասաց, որ կողմնակից է, որ ամեն ինչ բաց լինի.  “”Ես եվրոպական լիբերալների լիիրավ անդամ եմ եւ իմ երկրի պրոցեսները ես բաց ներկայացնում եմ այն կառույցին, որի անդամն եմ”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ