12 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծառուկյանին հաջողվում է կոորդինացնել. Գալուստ Սահակյան

“Ես ասեմ, որ այս գումարման նստաշրջանները շատ ակտիվ են անցել: Դա պայմանավորված է նաեւ նրանով, որ քաղաքական գործիչները շատ են: Առաջընթաց կա խորհրդարանական դիվանագիտության զարգացման ուղղությամբ:  Մեր խորհրդարանականները թե միջխորհրդարանական պատվիրակությունների, թե բարեկամական խմբերի հետ հանդիպումներից բավականին արդյունքներով են վերադառնում, ինչը մեծ առաջընթաց է եւ ԱԺ ղեկավարության ու հանձնաժողովների նախագահների ամենօրյա աշխատանքի արդյունքն է”,-այսօր Henaran.am –ի հետ զրույցում ամփոփելով հինգերերոդ գումարման ԱԺ աշնանային նստաշրջանի աշխատանքները, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Ինչ վերաբերվում է բուն ԱԺ նիստերի ժամանակ կատարված աշխատանքին, Սահակյանն ասաց.”Այստեղ մի բաց կա , որը տարիներ շարունակ եղել է, անցած գումարման ԱԺ նստաշրջաններում բազմիցս արտահայտվել է, երբ մենք եւ քննադատում էինք, եւ ֆիլտրի դեր էինք կատարում: Թվում էր, թե այս խորհրդարանն այդ իրավիճակից դուրս էր եկել, բայց պարզվում է, որ էլի հետ ենք վերադառնում, քանի որ  ընդդիմությունը ոչ միայն իր մասնակցությունը լիարժեք չի ապահովում, այլ ավելի շատ քաղաքական խնդիրներ է առաջ քաշում, քան օրենսդրական գործունեություն ծավալում”:

Գալուստ Սահակյանը նշեց, որ ԱԺ խմբակցություններից ամենապարտաճանաչը ԱԺ նիստերին հաճախում եւ օրենսդրական գործունեություն են ծավալում ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունները, թեեւ ընդդիմադիր որոշ պատգամավորներ եւս պարտաճանաչ աշխատում են.“Ամեն ամիս մենք ստանում ենք նիստերին հաճախելիության մասին տեղեկություն: Ամենալավ վիճակում ՀՀԿ-ն է, ՕԵԿ-ն է, հիմնականում անհարգելի բացակայություններ չկան եւ իննսուն տոկոսով բոլոր նիստերին մասնակցությունն ապահովված է: Այս պարագայում մենք դառնում ենք եւ ընդդիմադիր հայեցակարգ ներկայացնող, եւ դրանց դեմն առնող խմբակցություն, որը սխալ է”:

Մեր դիտարկմանը, թե ընդդիմդիր ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ “Ժառանգությունը” նիստերին ակտիվ մասնակցում են, մինչդեռ ԱԺ ԲՀԿ  խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը որեւէ նիստի ներկա չի գտնվել այս նստաշրջանում, Գագիկ Ծառուկյանն ասաց.”Ես տեղեկատվություն ունեմ, որ բոլոր բացակայությունները հարգելի են: Կանոնակարգ օրենքը դա թույլատրում է”: Հետաքրքվեցինք, տեղյա՞կ է Գալուստ Սահակյանը Ծառուկյանի բացակայության պատճառներից,  Սահակյանը պատասխանեց.

”Չեմ կարող տեղյակ լինել, որովհետեւ իրենց քաղաքական գործառույթներին մասնակից չեմ”: Նա հավելեց նաեւ, որ իր կարծիքով, Ծառուկյանին հաջողվում է կոորդինացնել իր խմբակցությունը եւ քաղաքական եւ ինչ-որ չափով նաեւ օրենսդրական տեսանկյունից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ