26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները կոչ են արել կողմերին առաջնորդվել Հելսինկյան սկզբունքներով

Ռուսաստանի համանախագահող երկրների` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Եվրոպական հարցերով Ֆրանսիայի նախարար Բեռնար Կազենյովը, Դուբլինում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարնրի նիստի շրջանակներում հանդես են եկել հայտարարությամբ:

“Կողմերը պետք է առաջնորդվեն Հելսինկյան սկզբունքներով, ինչպես որ մեր նախագահները հայտարարեցին 2012-ի հունիսի 18-ին Լոս Կաբոսում: Այն է` չկիրառել ուժ կամ սպառնալիք, պահպանել տարածքային ամբողջականությանը, ժողովուրդների ինքնորոշմանը եւ իրավահավասարությանը վերաբերող սկզբունքները, ինչպես նաեւ 2009-ին Լ’Ակվիլայում եւ 2010-ին Մուսկոկայում մեր երկների հայտարարություններում նշված տարրերին: Մենք կրկին կոչ ենք անում կողմերին վճռական քայլեր ձեռնարկել խաղաղ կարգավորման հասնելու համար”,-ասվում է հայտարարության մեջ եւ միաժամանակ պատվիրակությունների ղեկավարներն ափսոսանք են հայտնում, որ  Սոչիում ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության մեջ ներառված խաղաղ կարգավորման սպասելքիները չարդարացան:

Պատվիրակները նշում են, որ վերջին ամիսներին շփման գծում միջադեպերի թիվը նվազել է, եւ եւս մեկ անգամ հիշեցնում, որ ռազմական ուժի կիրառումը չի լուծի խնդիրը, ինչպես նաեւ կոչ են անում կողմերին զերծ մնալ այնպիսի հայտարարություններից եւ գործողություններից, որոնք նպաստում են բնակչության շրջանում ատելության զգացումի զարգացմանը:

“Մենք կողմերին կոչ ենք անում ավելի շատ ջանք ցուցաբերել խաղաղ գործընթացում եւ շարունակել աշխատել համանախագահների հետ` քննարկելով բոլոր գաղափարները: Մենք ողջունում ենք 2013-ի սկզբին համանախագահների հետ հանդիպում կազմակերպելու ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների պատրաստակամությունը: Մեր երկրները պատրաստ են անել այն ամենը, ինչ կախված է իրենցից, սակայն հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունը մնում է նրանց վրա“.-նշել են պատվիրակները:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ