11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եվրոպացիներին ո՛չ տրակտորով կկարողանաս զարմացնել, ո՛չ էլ անգամ ոսկուց ”Վերտու”-ով

Ֆեյսբուքում քաղաքական թեժ քննարկումները շարունակվում են: Այսպես Ֆեյբուքյան օգտատեր Դարբին Սեդրակն անդրադարձել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակության այցին Բրյուսել:

”ԲՀԿ-ի համար այդքան էլ հաջող չի կարելի համարել Բրյուսել կատարած այցը, եթե չասեմ, որ ֆիասկոների շարանի ենք ականատես լինում։ Սկզբում ականատես եղանք Եվրամիության մի շարք ներկայացուցիչների ոչ այնքան ԲՀԿ-անպաստ ակնարկներին, իսկ հիմա էլ պարզվում է, որ երեկ AECR (Եվրախորհրդարանի ծայրահեղ աջակողմյան եվրոսկեպտիկ քաղաքական խումբը, որը կառավարվում է բրիտանական պահպանողականների կողմից) խմբի հետ հանդիպման ընթացքում, որտեղ քննարկվել է ԲՀԿ-ի հնարավոր անդամակցության հարցը, պայման է ներկայացվել ԲՀԿ-ին հանդես գալ հայտարարությամբ Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու, ”Եդինայա Ռոսիա”-ի, Չինաստանի կոմունիստական կուսակցության և Լուկաշենկոյի ռեժիմի հետ կապերը խզելու մասին: 
Ոչինչ, ամեն դեպքում սա օգտակար դաս կարող է հանդիսանալ ԲՀԿ-ի համար առ այն, որ եվրոպացիներին ո՛չ տրակտորով կկարողանաս զարմացնել, ո՛չ էլ անգամ ոսկուց ”Վերտու”-ով”-գրել է նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ