26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հասարակությունը թքած ունի կոնսուլտացիաների վրա

 Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանը դրական է գնահատում քաղաքական կոնսուլտացիաները: ”Դրանք ընկալում եմ որպես հենց քաղաքական կոնսուլտացիա, և ոչ թե PR”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Քոչարյանը: Դիտարկմանը, որ այս կոնսուլտացիների առաջ քաշումը նախընտրական փուլում շատերի կողմից գնահատավում է որպես PR քայլ, Քոչարյանն արձագանքեց, որ այլ ժամակահատվածում դրանք չէին էլ արվի, քանի որ միշտ էլ քաղաքական ուժերը հենց նախընտրական շրջանում են ակտիվանում:”Հենց նախընտրականը վերջանում է, ոմանք գնում են հանգստանալու,  կառավարություն են ստեղծում, հետո ամառն է լինում, սովորաբար բոլոր կոնսուլտացիաները և քաղաքական գործընթացները լինում են նախընտրական շրջանում, որովհետև դա է ակտիվ շրջանը”,-ընդգծեց Քոչարյանը:

Հարցին, թե ինչպես են դրանք ընկալվում հասարակության կողմից, քաղ.տեխնոլոգը պատասխանեց, որ օրինակ` եթե ինքը դրական է գնահատում այս խորհրդակցությունները, ապա նույնը չի կարելի ասել հասարակության մասին: Հասարակությունը անտարբեր է դրանց նկատմամբ:

”Հասարակության կողմից ոչինչ չի ընկալվում, նրանց ոչինչ չի հետաքրքրում, հասարակությունն ապատիայի մեջ է, ինչպես մի ժամանակ էր”,-նշեց նա` հավելելով, որ հասարակության համար լրիվ միևնույնն է` կլինեն կոնսուլտացիաներ, թե ոչ:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ