22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ծառուկյանը լավագույնն է ազգի ապագայի համար /վիդեո/

Նախագահի ինչպիսի թեկնածու կլինի ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, հարցին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հումորով պատասխանեց. ‘’Կլինի լավագույնը մեր ազգի ապագայի համար’’:

Խոսելով Բրյուսելյան պաշտոնյաներից մեկի` Գագիկ Ծառուկյանին որպես լավատես ու մարդկային գործիչ որակելու, և այդ երկու կատեգորիաները քաղաքական համարելու մասին` ՀՀԿ խոսնակը նշեց, որ իր պատկերացմամբ` երկրի նախագահն ու Գերագույն հրամանատարը պետք է համապատասխանի մի քանի այլ չափանիշների, որոնք են քաղաքական կենսագրությունը, պետական գործչի անցած ճանապարհը, փորձառությունը, Արցախյան հերոսամարտի ղեկավար լինելը և այլն:  

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա Շարմազանովը նշեց, որ իրենց համար ընտրությունների որակը շատ կարևոր է: ” ”Հանրապետական” կուսակցությունը ինչպես վերջին տասնամյակի ընթացքում, այնպես էլ հիմա, քաղաքական պատասխանատվություն կրող քաղաքական ուժ է, և քաղաքական պատասխանատվությունը մեզ համար շատ կարևոր քաղաքական կատեգորիա է` ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի, որոնք մեկ ամիս առաջ մի բան են ասում, երկրորդ ամսում այլ բան են ասում, և այս իմաստով մենք ամեն ինչ անելու ենք, որ այս ընտրությունները լինեն լավագույնը նախագահական ընտրությունների շարքում”,-ընդգծեց Շարմազանովը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ