10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵԽԽՎ նախագահը հանդիպել է հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների հետ

ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում հանդիպել է հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների հետ, հաղորդում է “Trend”-ը: Հանդիպմանը եւս մեկ անգամ ընդգծվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների կարեւորությունը, սակայն հանդիպման մանրամասների մասին որեւէ հայտարարություն չի արվել:  Եռակողմ հանդիպումները, որոնք հենվում են խորհրդարանական դիվանագիտության վրա եւ անց են կացվում ԵԽԽՎ նախագահի նախաձեռնությամբ, պարբերաբար կազմակերպվում են: […]

Նիկոլի պայմանագիրը. Հայկական ժամանակ

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը  ներկայացրել է խոստացված նախագիծը, որ կոչվում է “Քաղաքացիական պայմանագիր”:  “Սա մի փաստաթուղթ է, որտեղ ներկայացրել եմ հանուն Ազատ և Երջանիկ Հայաստանի մղվող պայքարի, դրա խնդիրների, նպատակների և միջոցների մասին պատկերացումներ, կամ` ավելի ճիշտ, ուրվագծել պատկերացումների շրջանակ, բազմաթիվ դետալների ձևակերպումը թողնելով ընթացիկ, աշխատանքային ապագային: Այսօրվա խնդիրն, ինչ խոսք, փաստաթղթի նախագիծը հանրությանը ներկայացնելն […]

Դիմում են ՀՀ նախագահի թեկնածուներին /վիդեո/

“Շիրակ կենտրոնը” պատրաստել է Հայաստանում հաջորդ ամիս կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներին և ՀՀ ապագա նախագահին գյումրեցի ընտրողների կողմից ուղղված ուղերձներ պարունակող տեսանյութերի շարք, որոնք հաջորդաբար կհանրայնացվեն նախընտրական քարոզարշավի ընթացքում: Տեսանյութերում շարքային ընտրողները իրենց հուզող խնդիրներով և սպասելիքներով դիմում են երկրի բարձրագույն պաշտոնի հավակնորդներին` իրենց կողմից բարձրացրած խնդիրների լուծման ակնկալիքով: Դիտեք “Ընտրողները` ՀՀ նախագահի թեկնածուներին” […]

Սերժ Սարգսյանին լեգիտիմացնելու համար չեն /վիդեո/

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի համար միաժամանակ և տարօրինակ է, և ուրախալի, որ նախագահական ընտրությունների մրցապայքարում նոր, հասարակությանն անհայտ թեկնածուներ են հայտնվել: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Խառատյանի համար հատկապես տարօրինակ է այն, որ այդ թեկնածուներն իրենց թիկունքում չունեն քաղաքական ռեսուրս, այսինքն` չեն ներկայացնում որևէ կուակցություն և հետևորդներ էլ չունեն: Իսկ այս երևույթը նրան ուրախացնում […]

Իշխանությունը պարտք է Հայաստանի բոլոր քաղաքացիներին. Սերժ Սարգսյան /ֆոտո/

 ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզում իր քարոզարշավն ավարտեց Սյունիքի մարզկենտրոն Կապանում: Նկատենք, որ Կապանը առաջին բնակավայրն էր, որտեղ հանդիպումը բացօթյա էր: Մինչ նախագահի թեկնածուի ժամանումը, ընտրողներին համերգային ծրագրով ներկայացել էին ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, Էմմին, Արամոն եւ այլ երգիչ-երգչուհիներ:  Կապանում ընտրողների հետ հանդիպմանը ևս ՀՀ նախագահի թեկնածուն շեշտել է, որ իր համոզմամբ, ապահով […]

Օմբուդսմենը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները քննարկեցին

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ընդունեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի /ԺՀՄԻԳ/ Ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինիին եւ նույն առաքելության իրավական վերլուծաբան Էլլիսաֆեթ Քարաջիանիդուին։  Հանդիպման ընթացքում քննարկվեցին թե´ անցած խորհրդարանական ընտրություններն ու թերությունները, թե´ գալիք նախագահական ընտրությունները եւ ընտրությունների հետ կապված աշխատանքները։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ներկայացուցիչները կարեւորեցին Մարդու իրավունքների պաշտպանի ներգրավվածությունը ընտրական […]

ՌԴ-ը կշարունակի ջանքերը` ուղղված ԼՂ հակամարտության կարգավորմանը. Ս. Լավրով

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների հետ, կշարունակի ջանքերն` ուղղված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է “Россия 24″ հեռուստաալիքը: “Եթե մենք ցանկանում ենք գործնականում լուծել խնդիրը, ապա անհրաժեշտ է գործել, ինչպես Մինսկի խմբի համանախագահները”,-նշել է Լավրովը` հավելելով, որ ղարաբաղյան հակամարտության  կողմերի ԱԳ նախարարները բանակցային այս […]

“Պարոն նախագահ, մենք մեր ներդրումն անելու ենք միայն Կապանում” /վիդեո/

Քաջարանում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին  հարց ուղղվեց. Սյունիքն ունեցել է օդանավակայաններ, ինչպե՞ս է տեսնում նախագահը այն հարցը, որ գոնե մի օդանավակայան գործարկվի եւ նաեւ Սյունիքը օդային շփում ունենա: Սերժ Սարգսյանը պատասխանելով հարցին, ասաց, որ ավիացիայի պետին արդեն հանձնարարված է, որ զբաղվի եւ ներկայացնի եզրակացություն, թե Սյունիքի մարզի որ օդանավակայանն է շահագործման ենթակա: “Կարծում եմ […]

Անդրիաս Ղուկասյանը կսահմանափակի ԶԼՄ-ների հետ շփումները /ֆոտո, վիդեո/

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն իրեն լավ է զգում: Այսօր նրան այցելել են շտապօգնության մասնագետները: Առողջական խնդիրներ չունի, ճնշումը նորմայի սահմաններում է, սակայն որոշել է սահմանափակել լրագրողների հետ շփումները: Անդրիասը վաղվանից միայն ժամը 14:00-14:30-ն ընկած ժամանակահատվածում կշփվի լրագրողների հետ: Ինչպես մեզ ասաց նրա համակիր Աշոտ Խաչատրյանը , հացադուլի երրորդ օրվանից սկսած` այդպես է: Այս թեկնածուն, […]

Սխալվելու իրավունք չունենք, սթափություն է պետք. Սերժ Սարգսյան /լրացված/

Քաջարանցի ընտրողների հետ հանդիպմանը Հանրապետության նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հիշեց Գարեգին Նժդեհի 7 պատգամներից 2-ը: “Խոսել Սյունիքում և չհիշել Գարեգին Նժդեհի հայտնի 7 պատգամները՝ ուղղված սյունեցիներին, պարզապես անհնար է: Կարծում եմ, դահլիճում կլինեն մարդիկ, ովքեր կհիշեն առաջին պատգամը. “Երբե՛ք առանց Սյունիքի և Արցախի”: Այս պատգամին հավատարիմ է մեր ողջ ժողովուրդը, և սա “Ապահով Հայաստանի” պարտադիր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի