07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես Սերժ Սարգսյանի դեմ պայքար չունեմ. Արման Մելիքյան

Նախագահի թեկնածու Արման Մելիքյանն ինքնաբացարկ չի հայտարարում: Նա շարունակելու է ընտրապայքարը, բայց պասիվ քարոզչության տարբերակով: Արման Մելիքյանն արդեն կանխատեսում է, որ ընտրություններից հետո փողոցային բախումներ չեն լինելու, հաշիվներ չեն մաքրելու, բայց ընտրակեղծարարության համար դռները փակ չեն լինելու:

“Ինչու՞ պետք է ընտրողը իր քվեն տա ձեզ” հարցին, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախագահի թեկնածուն պատասխանեց. “Ընտրողը պետք է ընտրի ինձ, քանի որ ես տալու եմ նրանց ընտրական իրավունքը լիարժեք իրականացնելու հնարավորություն: Չեմ բացառում, որ այս հնարավորությունը նույնպես կարող են օգտագործել ընտրակեղծարարությունը կանխելու համար:

Օրինական ընտրությունների դեպքում թեկնածուն ակնկալում է 17-18 տոկոս քվե: Արդյոք չի ափսոսում այն գումարը, որը տվել եք որպես ընտրագրավ, առավել եւս այն դեպքում, երբ ձեր իսկ բնութագրմամբ` ընտրություններն օրինական չեն լինելու, հետեւաբար չեք հավաքելու 5 տոկոս ձայն:

Հիշեցնենք, որ 5 տոկոս ձայն չապահովելու դեպքում 8 մլն դրամ ընտրագրավը ետ չի վերադարձվում:

“Ես կարող եմ նույնիսկ 0 ձայն հավաքել, բայց դա իմ ափսոսելու խնդիրը չէ: Այն մարդիկ, ովքեր նպատակահարմար են գտել ինձ աջակցել ֆինանսապես, պատրաստ են կորցնել այդ գումարը, քանի որ նրանք համոզված են, որ այն գործը, որ հիմա անում ենք, շատ ավելի կարեւոր է, քան գումարը”,-պարզաբանեց Մելիքյանը:

Նկատի ունենալով, որ թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հրանտ Բագրատյանը պայքարում են Սերժ Սարգսյանի դեմ, ում դեմ է պայքարում ԼՂՀ նախկին ԱԳ նախարար թեկնածուն: “Ես Սերժ Սարգսյանի դեմ պայքար չունեմ, այլ պայքարում եմ կառավարման համակարգի դեմ, որտեղ ներգրավված են եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ Հրանտ Բագրատյանը, եւ բոլորը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ