10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

“Գարունը փետրվարի 18-ին է գալու…” /լրացված/

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի հաջորդ կանգառը Մեղրին էր:  Մեղրիում նախընտրական հանդիպումը Սերժ Սարգսյանն սկսել է պատմական էքսկուրսով՝ անդրադառնալով միջին դարերում շատ ու շատ պետություններում և նաև հայկական իրականության մեջ տարածված այն պրակտիկային, երբ պետության սահմանների պաշտպանության գործը վստահվում էր բացառապես տվյալ երկրի ամենատոկուն, ամենաքաջ ու ամենավստահելի համարումն ունեցող տոհմերին և ընտանիքներին: Ժամանակները փոխվել […]

Եթե ԲՀԿ-ը, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը թեկնածուներ ունենային

ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը ՛՛Ռադիոհայ՛՛ ՍՊԸ տնօրեն, նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի դիմելու քայլը համարում է քաղաքական պայքարի ամենալուրջ մեթոդ: ՛՛Եթե այն շարունակվի ու հասարակությունը համոզվի, որ դա լուրջ է, այն քաղաքական լուրջ ազդեցություն կարող է թողնել հետագա իրավիճակի վրա՛՛,-կարծում է քաղաքագետը: Քաղաքագետը չի կարծում, թե ներկա քաղաքական իրավիճակում ինչ-որ բան կփոխվեր, եթե սեփական թեկնածուներով հանդես գային […]

Ինտրիգը ընտրողների 23 տոկոսից է կախված. Ադիբեկյան

“Սոցիոմետր” սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը այսօր ‘’Հենարան ‘’ մամուլի ակումբում ներկայացրեց ՀՀ նախագահի հիմնական թեկնածուների քարոզարշավի ելակետային վարկանիշները: Հարցումներն անցկացվել  են հազար վեց հարյուր հիսուն քաղաքացիների շրջանում, որոնցից քսանինը տոկոսը հրաժարվել են հարցումներից` քաղաքականությամբ չհետաքրքրվելու պատճառով: Վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում ընտրողների հետաքրքրության մակարդակը տասնմեկ տոկոսով աճել է: ‘’Սա մեր հանրապետության […]

Վրաստանի փոխարտգործնախարարը հրաժարական է տվել Հայաստանում արված հայտարարության պատճառով

Վրաստանի փոխարտգործնախարար Նիկոլոզ Վաշակիձեն հրաժարական է տվել, քանի որ համաձայն չէ իշխանությունների անցկացրած արտաքին քաղաքական կուրսի հետ: Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն հաստատել է իր փոխարինողի հրաժարականը, գրում է “Mail.ru”-ն: Նա հավելել է նաեւ, որ առաջարկել է Վաշակիձեին որեւէ երկրում դեսպան աշխատել, քանի որ նա պրոֆեսիոնալ դիվանագետ է, սակայն վերջինս հրաժարվել է:  Չնայած որ մեծ […]

Սերժ Սարգսյանն ու նրա թիմը սև PR չեն օգտագործում. քաղաքագետ

ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը վստահ է, որ այս նախագահական ընտրությունների մեկնարկին ստեղծված քաղաքական իրավիճակը թեև ունի նմանություններ նախորդ նախագահական ընտրությունների մեկնարկի հետ, բայց նաև ունի մի շարք տարբերություններ: Դրանք այսօր Վարդանյանը ներկայացրեց լրագրողներին: ՛՛Իշխող վարչախումբը ընտրության մեջ է մտել իր ուսերին ծանրացած բազմաթիվ խնդիրներով: Սարգսյանն ու իր թիմը հաշվի առնելով այն, որ ընդդիմադիր ուժերի ճակատում կոնֆլիկտային իրավիճակ […]

Պետք է ոչ թե ձուկ տալ, այլ` սովորեցնել ձուկ բռնել. Ս. Սարգսյան

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրակլան քարոզարշավը շարունակեց Սյունիքի մարզում: Նա եղավ Հայաստանի հարավային մասում` Ագարակում: Ողջունելով ագարակցիներին` Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը որպես գործող նախագահ պետք է միայն դրական բաներից խոսեր: “Իսկ ես հիմա հայտարարում եմ` այո, կան խնդիրներ: Եվ ամենակարեւորը աղքատության հաղթահարումն է”,-ասաց իշխող կուսակցության առաջնորդը: Սերժ Սարգսյանի խոսքով`մարդկանց պետք է “ոչ թե […]

Սերժ Սարգսյանին` Մեդվեդեւից

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Հեռախոսազրույցը կայացել է կողմերի միջև պարբերական բնույթ կրող շփումների շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևոր հարցեր և մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Կողմերը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպել Մոսկվայում՝ երկու երկրների միջև հարաբերությունների օրակարգի հարցերն ավելի […]

Պակասում է պառկելու եւ թքախառը գոռալու Մեծն մասնագետը

“Հիասթափված եմ, շա՛տ… Ինչի՞ նման է, ինձ թվում է ՀՀ` նախագահի թեկնածուների ցանկը անկատար է: “Էպոսագետ-խորովածագետ” կա, նստացույցավոր կա, թեկնածուի “մշտական տոմս” ունեցող ունենք, մեկի փոխարեն երկու նախկին արտգործնախարար, նախկին վարչապետ … Սակայն այս ծաղկաբույլը անկատար է, պակասում է պառկելու եւ թքախառը գոռալու Մեծն մասնագետը՝ Վարդգես Գասպարին:   Պատկերացնու՞մ եք, ինչ ամբողջական պատկեր կունենայինք… Ռուսերեն […]

Իսրայելում ավարտվել են կնեսետի ընտրությունները

Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն խոստացել է ընտրություններից հետո ամենամեծ կառավարող կոալիցիան ստեղծել: Ըստ նախնական տվյալների` նրա ղեկավարած դաշինքը հաղթանակել է կնեսետի ընտրություններում, հաղորդում է “BBC”-ն: Էքզիթ-փոլերի տվյալներով` նոր օրենսդիր մարմնում այն կստանա 31 մանդատ` գործող խորհրդարանի 42 աթոռների փոխարեն: Ձախերի “Եշ Ատիդ” կուսակցությունը, ըստ հարցումների, զբաղեցնում է 2-րդ տեղը, 3-րդում` Աշխատանքի կուսակցությունն է: Այժմ վերլուծաբանները […]

ՀԿԿ-ը` խորամանկության ու շակալության դեմ

Հայաստանի կոմունիստական կուսակցության Ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է արվել, որով եվրապացիներին կոչ է արվում հեռանալ Հայաստանից: ”Լավ կլիներ որ Դուք Եվրոպացիներդ ընդհանրապես հեռանայիք Հայաստանից, և ձեր Եվրոպական անառակ կամքը չթելադրեիք մեր ժողովրդին, իսկ Ղարաբաղի հարցը գեր պետությունների ձեռքին է, ԱՄՆ-ի և Ռուսաստանի: Քանի որ ԱՄՆ-ն որոշել է իր ուսերից դեն նետել երկրորդական խնդիրները, ապա Ղարաբաղի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի