13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Շարմազանովը ողջունում է

Էդուարդ Շարմազանովը ողջունելի է համարում թուրքական քաղաքական շրջանակների կողմից ապաշխարանքի հաճախակիացած դրսեւորումները:

 

 Մեկնաբանելով օրերս Թուրքիայի քրդամետ “Ժողովրդավարական հասարակություն” կուսակցության առաջնորդ Ահմեթ Թյուրքի հայտարարությունը, որում նա ներողություն էր հայցում հայ ժողովրդից Հայոց ցեղասպանության իրագործման մեջ քրդերի մասնակցության համար` ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ողջունելի է համարել թուրքական քաղաքական շրջանակների կողմից ապաշխարանքի հաճախակիացած դրսեւորումները:

“Բարձր եմ գնահատում Թուրքիայի “Ժողովրդավարական հասարակություն” կուսակցության առաջնորդ Ահմեթ Թյուրքի կոչն` ուղղված վարչապետ Էրդողանին` դադարեցնելու երիտթուրքերի ոճրի ժխտումը, ընդունելու դրա փաստը եւ ներողություն հայցելու հայերից:

 

Կարծում եմ, որ քուրդ քաղաքական գործչի այս հայտարարությունը պետք է օրինակ ծառայի Թուրքիայի ներկայիս ղեկավարության համար` հաշտվելու սեփական պատմության ցավալի էջերի հետ՝  ներողություն խնդրելով հայերից եւ մյուս ցեղասպանված ժողովուրդներից”,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ