25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Հայրիկյանի դեմ մահափորձի հեղինակին գտել են

Պարույր Հայրիկյանի օգնական Վրեժ  Զատիկյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայրիկյանի վրա մահափորձ կատարած անձին գտել են: Հայրկյանին այս մասին ասել են բարձրագույն իշխանությունից:

“Ներեցեք, այլ մանրամասներ չեմ կարող ասել, հետեւեք Հայրիկյանի Ֆեյսբուքի էջին, եւ ինչ հարմար գտնի ինքը, այդտեղ կգրվի օրվա ընթացքում”,-ասաց Զատիկյանը: 

Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ոչ հաստատեց, ոչ հերքեց տեղեկությունը: “Այս պահին դեռ ոչինչ չեմ կարող ասել”,-նշեց նա:

Նշենք, որ Հայրիկյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Սահմանադրական դատարան բողոքելը կապված է նաեւ այն փաստի հետ, թե ինչպես կաշխատեն իրավապահները եւ կգտնեն արդյո՞ք մեղավորներին:

Հիշեցնենք, որ անցած գիշեր Հայրիկյանին անընդհատ ցավազրկող են ներարկել, որպեսզի գոնե մի փոքր քնի: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ