18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ռուստամյանը քվեաթերթիկում ”բոլորին դեմ” կգրի

 ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն  Ռուստամյանը իր քվեաթերթիկում ‘’բոլորին դեմ’’ է գրելու: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանական ճեպազրույցների ժամին :

‘’Ես հակված եմ գնալ եւ քվեաթերթիկի վրա գրել` բոլորին դեմ:  Դա քվեաթերթիկն անվավեր է դարձնում, որի նպատակն է ասել, որ այս ընտրութունները անվավեր են’’,-նշեց նա: Արեն Ռուստամյանը ասաց, որ իշխանության ջանքերով չանցավ ՀՅԴ-ի այն առաջարկը, որը հնարավորություն կտար, որ քաղաքական բոյկոտն իրավական հետեւանքներ առաջացներ:

‘’Ժամաանկին ԸՕ-ն թույլ էր տալիս, որ եթե քվեարկության մասնակիցների հիսուն տոկոսից ավելին ‘’բոլորին դեմ’’ են քվեարկել , ընտրությունները համարվում էին անվավեր: Դա չանցավ, իշխանություններին անհրաժեշտ էր հեզասահ անցկացնել ընտրությունները’’,-նշեց նա:

Արմեն Ռուստամյանի խոսքով , ՀՅԴ-ի  չմասնկացությունն ընտրություններին, պայքարի ձեւ է: ‘’Հայաստանում ընտրությունների միջոցով հնարավոր չի լինում իշխանափոխություն կատարել: Ընտրական համակարգը Հայաստանում այս ձեւով չի բավարարում Սահմանադրության հիմնական պահանջներին’’,-հայտարարեց պատգամավորը:

Հարցին, ՀՅԴ-ն կշնորհավորի՞ հաղթած թեկնածուին, Արմեն Ռուստամյանը արձագանքեց.’’Ինչը շնորհավորել, եթե ընտրություններն ինքնին շինծու են , ժողովրդավարական ընտրություններից այնքան հեռու, որ ինչ հաղթողի ու պարտվողի մասին է խոսքը’’: Նա հավելեց, որ ընտրությունների ելքը կանխորոշված է:

Արմեն Ռուստամյանը նշեց նաեւ, որ իշխանությունն իր քարոզներով ստեղծել է մի վիրտուալ իրականություն, որտեղ ամեն ինչ լավ է եւ դրա դեմ խոսողները չուզող են: Ըստ Ռուստամյանի, իշխանության ներկայացուցչի ելույթներն էլ , ըստ էության, ընդդիմադիր ելույթներ են միայն այն շեշտադրմամբ , թե իհարկե, կան նաեւ խնդիրներ, թերացումներ, որոնք սակայն, ըստ ՀՅԴ-ականի` լուրջ ծավալների են հասել: “Սա արդեն անվտանգության խնդիրներ է ստեղծում”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ