15 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ-ն պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանին

Հունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհան­նիս­յանի արտահայտած մտքերի կապակցությամբ կարող եմ ասել հետեւյալը. Նախ, այսպես կոչված 15 կետերի վերաբերյալ: Այդ առթիվ մենք երկու անգամ պաշտոնական պատասխանել ենք պարոն Հովհաննիսյանին, բազմաթիվ անգամ էլ առանձին ոլորտային պատասխանատուներ հրապարակավ խոսել են առաջ քաշված կետերի անհիմն լինելու կամ դրանցում առկա աղավաղված ու սուբյեկտիվ մեկնա­բանությունների մասին: Մենք անընդհատ բարձրաձայնում […]

Զուրաբյանն ասաց` ում օգտին է քվեարկելու` ոչ Բագրատյանի /վիդեո/

ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարծում է, որ նախագահն իր թիկունքում պետք է ունենա ժողովրդի աջակցությունը, պետք է կարողանա պայքարել կոռուպցիայի ու արտագաղթի դեմ: Henaran.am-ը պատգամավորից հետաքրքրվեց, թե արդյոք այդ հատկանիշներն ունի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ”Ազատություն” կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը: ”Մենք, Կոնգրեսն արդեն իր գնահատականը տվել է, շատ հստակ որոշում […]

ԱՊՀ դիտորդները կծանոթանան ընտրարշավի ընթացքին

ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության անդամները Երեւանում կծանոթանան ընտրարշավի ընթացքին: ՀՀ ԱԺ հրավերի համաձայն` դիտորդների խումբը` Մոլդովայի խորհրդարանի անվտանգության, պաշտպանության եւ հասարակական կարգուկանոնի հարցերով հանձնախմբի ղեկավար Ալեքսանդր Ստոյանոգլոյի եւ ԱՊՀ ՄԽՎ Խորհրդի քարտուղարության ղեկավար Ալեքսեյ Սերգեեւի  նախագահությամբ կայցելեն Երեւան եւ հանրապետության մի շարք շրջաններ` ծանոթանալու փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների  նախապատարստական աշխատանքներին:  Դիտորդների […]

Դե լավ, հիմա… ուրախանալը որն է. Հայրիկյանը` Արամ Հարությունյանին

”Գեղեցիկ է, բայց ոչ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` ի պատասխան  ”Ազգային համաձայնություն” կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանի կոչին: Հիշեցնենք, այսօր Արամ Հարությունյանը Պարույր Հայրիկյանին կոչ էր արել հանել իր թեկնածությունն ու սատարել իրեն: ”Եթե ծրագրեր չունի, դա լավ չէ, որովհետև ես ծրագրերով եմ սատարում, ես պատրաստ եմ սատարել, եթե իմ ծրագրերը […]

Կամավոր է` Րաֆֆիի ծախսերն ընտանիքն է հոգում

‘’Ես ներկա դրությամբ, փաստորեն բազմաթիվ տարիներ կամավոր եմ ապրում եւ աշխատում: Ընտանեկան ծախսերը հոգում է ընտանիքը: Ես հայտարարագրել եմ իմ ունեցվածք,ը թե դրամական, թե մնացած ծախսերով’’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահի թեկնածու, “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` անդրադառնալով ԿԸՀ-ի հրապարակած հայտարարագրին: ԿԸՀ-ն հրապարակել է նախագահի թեկնածու առաջադրված թեկնածուների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը: Առայժմ […]

Ձեռքս չի գնա կտրել զինվորից, ուսուցչից, թոշակառուից. Սերժ Սարգսյան / վիդեո/

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր ներկայացրեց 2012-ի ձեռքբերումները, խոսեց առաջիկա անելիքների մասին` նշելով, որ կոմիտեն որպես կարգախոս վերցրել էր նախագահի այն խոսքը, որ “գնացքից հետ մնալ չկա”: “Պարոն նախագահ, մենք հետ չենք մնացել, պարզապես ռելսերն ենք փոխել”,-ասաց Խաչատրյանը: Սերժ Սարգսյանին ներկայացվեցին նոր մեթոդներով աշխատելու տեխնոլոգիաները, հարկերի մուտքագրման ցուցանիշները […]

Ուրախանում ես, որ Սերժ Սարգսյանը ծաղիկ է ուղարկել մորդ գերեզմանին, սա՞ է քո ձեռքբերումը …

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախագահի թեկնածու, ”Ազգային համաձայնություն” կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը կոչ արեց մեկ այլ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին ինքաբացարկ հայտարարել և սատարել իրեն:  ”Այսօր դու միակ մարդն ես Հայաստանում, որի կենսագրության պես կենսագրություն Հայաստանում ոչ ոք չունի”,-իր խոսքն ուղղելով Հայրիկյանին` ասաց Հարությունյանը և շարունակեց. ”Հանի՛ր թենածությունդ. դու այն մարդն ես, որ […]

Աբխազական երկաթուղու վերագործարկումը Հայաստանին դուրս կբերի մեկուսացումից. Գ. Հարությունյան

“Քաղաքական գործիչները շեշտում են, թե կարճաժամկետ են, սակայն հետո երեւում է, որ լավ էլ երկարաժամկետ էին: Նույնը կարելի է ասել Իվանիշվիլիի մասին”,-Վրաստանի վարչապետի Հայաստան կատարած այցի եւ տարածաշրջանային զարգացումների մասին խոսեց “Նորավանք” հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Գագիկ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ իշխանության գլուխ կանգնելով` Իվանիշվիլին սկսել է ավելի իրատեսական եւ Վրաստանի ազգային շահերին համընկնող քաղաքականություն […]

ՀՀ ՀՕՊ համակարգը կապահովի Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքների անվտանգությունը. Սեյրան Օհանյան

Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը կապահովի Երեւանից Ստեփանակերտ թռչող քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունը:  Այսօր անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման առնչությամբ Ադրբեջանի սպառնալիքներին, ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Խոսելով ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունից, պաշտպանության նախարարը նշեց, որ թեեւ այդ վտանգը պահպանվում է` հաշվի առնելով սպառազինությունների մրցավազքը, Ադրբեջանի ղեկավարության կողմից որդեգրված ռազմական հռետորաբանության եւ հայատյացության քաղաքականությունը , […]

Մի’ ներվայնացեք … ՀԱԿ-ը կենդանության նշաններ է անում /ֆոտո, վիդեո/

Այսօր ՀՀ գլխավոր դատախազության դիմաց ՀԱԿ անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել: Բողոքողների թիվը բավականին քիչ էր, մոտ 20-30 հոգի: Նրանք բողոքում են վճռի դեմ, որով մեղավոր են ճանաչել ՀԱԿ 4 ակտիվիստները` Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը և Արտակ Կարապետյանը: Հիշեցնենք, վերջիններս դատապարտված են ազատազրկման: Այժմ վճիռը բողոքարկվել է Վճռաբեկ ատյանում:  “Պետք չի նրանց դատել, անմեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի