15 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ եւ Վրաստանի ԱԳ նախարարները վերահաստատեցին

Հունվարի 17-ին կայացավ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի պատվիրակության կազմում Հայաստան ժամանած Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հանդիպումը: Նախարարները քննարկեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպման եւ երկու երկրների վարչապետների բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր: Նախարարները գոհունակությամբ վերահաստատեցին, որ երկու երկրների հարաբերություններում գոյություն չունեն […]

Սաակաշվիլին պարգեւատրել է Կարինա Գրիգորյանին` լրտեսների ազատման դեմ բողոքի համար

Վրաստանի նախագահ Միխիել Սաակաշվիլին Պատվո շքանշանով պարգեւտրել է Վրաստանի ՆԳՆ նախկին աշխատակցուհի Կարինա Գրիգորյանին, ով օրերս հրաժարական տվեց` ի նշան ռուս գործակալների ազատ արձակման դեմ բողոքի, հաղորդում է “Грузия Online”-ը: Հիշեցնենք,որ միլիարդատր վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած “Վրացական երազանք” կոալցիան իշխանության գլուխ գալուց հետո զանգվածային համաներում կազմակերպեց, որի շնրհիվ բանտերից ազատ արձակվեց մի քանի հազար մարդ: Նրանցից […]

Շատ կարեւոր է, որ ընտրություններին չմասնակցող ուժերը բոյկոտի կոչ չանեն. ԵԽԽՎ

‘’Այն խոշոր կուսակցությունները, որոնք ընտրությունների  ընթացքում ստանում էին երեսուն տոկոս, իրենց պարագայում ակնկալվում էր, որ կմասնակցեն’’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավար Քերեն Վոլդսեթը: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ տարբեր քաղաքական ուժերի հետ իրենց հանդիպումներում նշվել է, որ  թեկնածու չառաջադրելու հանգամանքը տարբեր պատճառներ ունի, իսկ ընտրությունների նկատմամբ հանրության շրջանում վստահության […]

Բագրատյանն ու ”Ազատ դեմոկրատնե՞րը”

”Ազատ դեմոկրատներ” կուսակցությունը դեռ որոշում չունի նախագահական ընտրություններում որևէ մեկին սատարել-չսատարելու կամ սեփական ընտրազանգվածին ուղղորդելու վերաբերյալ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության խոսնակ Անժելա Խաչատրյանը: ”Առաջիկայում, երբ ընդդիմադիր թեկնածուները և այն թեկնածուները, ովքեր ներկայացնում են ազատական դաշտը, ազատական գաղափարախոսությունը, որը բխում է մեր ծրագրային դրույթներից, կներկայացնեն իրենց ծրագրերը, մենք այդ կուսումնասիրենք և կտեսնենք ինչքանով […]

Նիկոլը կոնյակո՞վ, SMS-ո՞վ է շնորհավորել

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանից Henaran.am-ը փորձեց պարզել,  թե հունվարի 9-ին ինչու չի շնորհավորել Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրը: “Իսկ ինչ գիտեք, չեմ շնորհավորել”,-հակադարձեց Փաշինյանը` հորդորելով չհավատալ չճշտված այս կամ այն տեղեկությանը: Այնուամենայնիվ, Փաշինյանը չմանրամասնեց, թե ինչպես է շնորհավորել` կոնյակո՞վ, SMS-ո՞վ, թե՞ զանգով:  Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանի ծծնդյան օրը մամուլում եղան հրապարակումներ, որ Նիկոլ Փաշինյանն […]

Քվեարկությունից մեկ ամիս առաջ հանրությունը չունի բավարար վստահություն ընտրական գործընթացի նկատմամբ. ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար

Փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական փուլը դիտարկելու նպատակով արդեն Հայաստան է ժամանել ԵԽԽՎ չորս հոգուց բաղկացած պատվիրակությունը / Լուկա Վոլոնտե`Իտալիա, Քերեն Վոլթսեթ` Նորվեգիա,  Ստեֆան Շենակ`Ավստրիա, Մայլիս Ռեփս`Էստոնիա /: Այն գլխավորում է  նորվեգացի Կարին Վոլդսեթը   Պատվիրակությունն արդեն երեկվանից սկսել է իր դիտարկումները:ԵԽԽՎ պատվիրակության նախագահը նախ ներկայացրեց պատվիրակության ընդունած հայտարարությունը: Կարին Վոլդսեթի  խոսքով,  պատվիրակությունը ողջունում է ՀՀ […]

Հետո ի՞նչ, որ Րաֆֆին լսում է Արմինեին /վիդեո/

”Ժառանգության” առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այս օրերին հաճախ շատ լարված ու հոգնած է լինում: Նրա կնոջ` Արմինե Հովհաննիսյանի խոսքով, հոգնածությունն անգամ ամուսնու դեմքին է դրոշմված: Այդ պատճառով էլ տիկին Արմինեն նախընտրում է տանը չխոսել քաղաքականության` նախագահական ընտրությունների ու քարոզարշավի մասին: ”Փորձում եմ տանը չխոսել այդ մասին, որովհետև կարծում եմ, որ այնքան դժվար օր է […]

Ճգնաժամը ոչ թե ՀԱԿ ում է, այլ նրա որոշ լիդերների մտքում

Լրագրող Պետրոս Ղազարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ճգանաժամը ոչ թե ՀԱԿ-ում է, այլ ՀԱԿ լիդերների մոտ: ”Երբ երիտասարդ Տիգրան Առաքելյանը բանտում փտում է, իսկ նրա ընկերները հնարավոր է նույն ճակատագրին արժանանան, քննարկել ՀԱԿ-ի լիդերության, ինչ-որ ճգնաժամի հաղթահարման, Եվրասիականության դեմ պայքարի և նմանատիպ այլ հարցեր, մոռանալով Տիգրանենց հարցը դարձնել հանրային օրակարգի առաջին հարցը, կարծում […]

Ուկրաինան կշարունակի աջակցել Մինսկի խմբին` ԼՂ խնդրի կարգավորման ջանքերում

ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան Վիեննայի ԵԱՀԿ գրասենյակում կայացած ասուլիսին այսօր խոսել է ԵԱՀԿ-ում Ուկրաինայի առաջնահերթ անելիքների մասին, գրում է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը: Թրաֆիքինգի, լրատվամիջոցների ազատության եւ շատ այլ հարցերի շարքում նա նշել է նաեւ ԵԱՀԿ տարածքում շարունակվող հակամարտությունները, որոնք սպառնում են ողջ տարածաշրջանի խաղաղությանը: Կոժարան հայտարարել է, որ Ուկրաինան կշարունակի աշխատել […]

Առաջնային է դառնում քաղաքացիական պայքարի հետագա կազմակերպման մասին խոսակցությունը. Նիկոլ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր բլոգում հանդես է եկել հայտարարությամբ: Նիկոլ Փաշինյանը գրում է.”Ground zero” եւ ”Քաղաքական տարին մեկնարկելիս” հոդվածներիս քննարկումը վկայում է, որ արծարծված հարցերը հրատապ են եւ հուզում են հանրության լայն շերտերին: Հոդվածների կապակցությամբ եղել են նաեւ քննադատություններ որոնց հետեւել եմ ուշադրությամբ ու հարգանքով: Հարկ եմ համարում ընդծել, որ չեմ հանդիպել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի