02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը` Արցախի ճանապարհին

Այսօր նախընտրական քարոզչության շրջանակից դուրս Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնական այցով մեկնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ Արցախի ճանաչման վերաբերյալ իր ծրագրային դրույթն իրագործելուց առաջ հանդիպելու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, ինչպես նաեւ  այցելելու Արցախի պաշտպանական բանակի զորամասեր:

 

Ճանապարհին Հովհաննիսյանը կանգ առավ Սյունիքի մարզի Վերիշեն, Հարթաշեն, Խնձորեսկ, Քարաշեն, Խնածախ, Տեղ գյուղերում եւ կարճատեւ հանդիպումներ ունեցավ բնակչության հետ: Այդ ընթացքում ՀՀ նախագահի թեկնածուի նախընտրական շտաբի՝ նրան ուղեկցող անդամները նոր ընտրախախտումներ արձանագրեցին Խնածախ եւ Տեղ գյուղերում: Խնածախի գյուղապետարանում տեղ էին գտել Սերժ Սարգսյանի քարոզչանյութերը, իսկ Տեղի գյուղապետարանի շենքի պատին փակցված էր ՀՀ նախագահի նույն թեկնածուի ընտրական շտաբի մեծադիր պաստառը:Տեղեկացնում են Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից:

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ