07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անդրիասը մինչեւ օրվա վերջ կասի. /վիդեո, ֆոտո/

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը քիչ առաջ այցելեց հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին: Ըստ նախարարի`թեկնածուն արդեն 19-րդ օրն է հացադուլի մեջ է եւ հարկավոր է, որ ստացիոնար հետազոտություն անցնի: Դումանյանը ներկայացրեց, թե ինչ կարող է կատարվել հակառակ դեպքում` մատնանշելով օրգանիզմի հնարավոր անդառնալի փոփոխությունները:

Ինչ վերաբերում է թեկնածուի վիճակին, ապա նախարարի դիտարկմամբ այն համապատասխանում է 19 օր հացադուլ արած մարդու վիճակին:

Անդրիաս Ղուկասյանը նախարարին ասաց, որ կմտածի առաջարկի մասին, իսկ առայժմ կշարունակի հացադուլը: Շտապօգնության շուրջօրյա հերթապահությունը հացադուլավոր թեկնածուի մոտ շարունակվելու է: Թեկնածուն մինչեւ օրվա վերջ կասի, թե որ կլինիկայում է մտադիր հետազոտվել: 

“Մենք պայմանավորվեցինք, որ մոտակա օրերին համալիր հետազոտություն կանցկացնենք` նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակին գնահատական տալու համար: Բանն այն է, որ սկսած քսաներորդ օրվանից հացադուլ իրականացնող մարդու օրգանիզմում կարող են տեղի ունենալ որոշակի լուրջ փոփոխություններ,եւ մենք պարտավոր ենք ուսումնասիրել առողջական վիճակը եւ թեկնածուին տեղյակ պահել հնարավոր փոփոխությունների վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ` մինչեւ օրվա վերջ պարոն Ղուկասյանը մեզ կտեղեկացնի ժամը եւ այն կլինիկայի անունը, որտեղ կցանկանար հետազոտվել: Սա անհրաժեշտություն է, որպեսզի մենք խուսափենք անդառնալի հետեւանքներից: Ես նորից հորդորեցի իրեն դադարեցնել հացադուլը”,-լրագրողներին ասաց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ