14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Յուրաքանչյուր պահի Անդրիասի վիճակը կարող է կտրուկ վատանալ

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանն  այսօր  այցելեց հացադուլի մեջ գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին: Երկարատև զրույցի ընթացքում Հայկ Դարբինյանը հետաքրքրվեց նրա ինքնազգացողությամբ, ապա մասնագիտորեն մանրամասն  բացատրեց, թե շարունակվող հացադուլն ինչ բարդություններ ու հետևանքներ կարող է առաջացնել օրգանիզմում։ Տեղեկացնելով, որ յուրաքանչյուր պահի վիճակը կարող է կտրուկ վատանալ, նախարարի առաջին տեղակալն Անդրիաս Ղուկասյանին հորդորեց […]

Վալերի Բուայեն Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացրել

Ֆրանսիայի Սենատի պատգամավոր Վալերի Բուայեն իր 5 ընկերների հետ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացրել, հաղորդում է “Nouvelle d’Аrménie”-ն: Փետրվարի 6-ին ԱԺ ներկայացված օրինագիծը կրկին պատրաստված է եղել փաստաբան Ֆիլիպ Գրիգորյանի հետ համատեղ: Համաձայն նոր օրինագծի` ցեղասպանության հերքման համար 2 տարի ազատազրկում է սպասվում  կամ տուգանք` 45 հազար եվրոյի չափով: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի […]

Խիստ նկատողություն

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վթարային պատշգամբների վերականգնման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը գույքագրել է նման խնդիրներ ունեցող շենքերը: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ առաջնային անհրաժեշտություն ունեցող նմանատիպ պատշգամբների նախագծանախահաշվային  փաստաթղթերն  արդեն պատրաստ են:  Քաղաքապետն հանձնարարել է հնարավորին շուտ ավարտել նախապատրաստական աշխատանքներն ու սկսել վերականգնման գործընթացը:   Երևանի կանաչապատման այս տարվա ծրագրերի […]

Սերժ Սարգսյանը դա չի կարող փոխել /վիդեո/

ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ ընտրողներից մեկը առաջարկեց փոխել Հայաստանի օրհներգը, քանի որ այն “Իտալացի աղջկա երգ” է, ոչ թե հայկական: Նախագահին առաջարկվեց վերականգնել խորհրդային Հայաստանի օրհներգը` Արամ Խաչատրյանի երաժշտությամբ եւ ընտրություններից հետո նախագահի ինագուրացիան կատարել այդ հենց այդ հիմնի հնչյունների ներքո: Սերժ Սարգսյանը սակայն մերժեց` նշելով, թե ինքը չի կարող դա […]

Էթիկայի հանձնաժողովը մերժեց 83-ի դեմ դիմումը

ԱԺ էթիկայի հանձնաժողովը նոր կազմով այսօր անդրանիկ նիստն է գումարել եւ մերժել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիմումը: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է հանձնաժողովի վարույթում գտնվող դիմումին` քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ ԱԺ 83 պատգամավորների վերաբերյալ, որոնք ընդդիմադիր ՀԱԿ-ի նախաձեռնությամբ 2012թ նոյեմբերի 21-ին հրավիրված արտահերթ նիստը բոյկոտեցին, ինչը խորհրդարանական ընդդիմությունը համարում է ԱԺ էթիկայի կանոնների խախտում: […]

Ահազանգ. Աջափնյակում ՀՀԿ-ն ընտրակաշառք է առաջարկել

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ www.iditord.org էլեկտրոնային կայքում 2013թ. փետրվարի 10-ին տեղադրվել է հաղորդում ` Երեւան քաղաքի Աջափնյակ համայնքում ՀՀԿ անդամների կողմից բնակարաններ այցելելու և ընտրակաշառք առաջարկելու մասին: Ըստ հրապարակման` անձնագրային տվյալներ տրամադրելու դիմաց առաջարկվում է 20.000 դրամ: Զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ՀՀ դատախազությունը նշված  հրապարակումն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` մատնանշված […]

Անդրիասի վերջին ճիգերը. հայտարարություն /վիդեո/

 Փետրվարի 12-ին ՀՀ նախագահի թեկնածու  Անդրիաս Ղուկասյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընդհանուր դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդների` Հայաստանի նախագահի ընտրությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը չի անդրադարձել նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի կողմից առաջադրված պահանջներին եւ դրանց գնահատականներին: ““ԵԱՀԿ անդամ պետություններում ժողովրդավարական ընտրությունների անցկացման վերաբերյալ գոյություն ունեցող պարտավորությունները” փաստաթղթի 6.4-րդ կետի համաձայն` պետությունը մերժում է թեկնածուի գրանցումը, […]

Հայրիկյանի ներգրավվածությունը հեռուստաեթերում աճել է. ՀՌԱՀ նախագահ

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանն այսօր հրապարակել է նախընտրական քարոզչության շրջանում հեռուստաեթերի մոնիտորինգի արդյունքերը: Ըստ այդմ, առաջադրված թեկնածուներից միայն երեքը` Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բարգրատյանը եւ Սերժ Սարգսյանն են օգտվել վճարովի եթերաժամանակից: Այս երեք թեկնածուների մեջ առավել քիչ վճարովի եթերաժամանակից օգտվել է գործող նախագահը` 352 րոպե, իսկ ամենաշատը` Րաֆֆի Հովհաննիսյանը`1.146 րոպե: Հեռուստաեթերն ամենաքիչն […]

Նամակը հանձնեցին ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչին /ֆոտո, վիդեո/

“Հայաստանի դիվանագետների միություն” ՀԿ-ն եւ ՀՅԴ “Նիկոլ Աղբալյան” կազմակերպությունը փետրվարի 11-ին բողոքի ակցիա էին կազմակերպել Թուրքիաի Սամաթիա շրջանում ապրող տարեց հայ կանանց նկատմամբ բռնությունների դեմ: Ակցիայի կազմակերպիչների խոսքով, վերջին երկու ամսում 5 բռնություն է կատարվել, որոնց ձեռագիրը նույն է: “Թուրքիայի իշխանությունները չեն դատապարտում, այլ կարծես խրախուսում են, ուստի մենք բողոքի նամակ ենք հանձնելու ՄԱԿ-ի ներկայացուցչին, […]

Հայաստանի “դեդլայնը”

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի խոսքով, 2015 թվականը Հայաստանի համար շատ վտանգավոր ‘’դեդլայն’’ է: Նրա խոսքով` Հայաստանի կառավարման համակարգում առկա է ճգնաժամ եւ այդ ճժգնաժամը գնալով խորանում է: Այս մասին այսօր ‘’Հենարան ‘’մամուլի ակումբում ասել է Հարություն Մեսրոբյանը: Ըստ փորձագետի, կառավարման անարդյունավետությամբ պայմանավորված ճգնաժամը 2014 թվականի ամռանը կամ ամենաուշը 2016 թվականի ամռանը համակարգը ցնցումների եզրին է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի