“Ժառանգությունում” վիրավորվել են Սերժ Սարգսյանից
ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը անհիմն է համարում Սահմանադրական դատարանի բոլոր պատճառաբանությունները, այն որ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները բավարար հիմնավորումներ չեն ներկայացրել :
Պատգամավորը համոզված է, որ ՍԴ-ն իր կերպարը չփոխեց և շարունակեց մնալ գործադիր իշխանության կցորդը: Այս մասին ասաց նա հայտարարեց ԱԺ –ում ճեպազրույցների ժամանակ` հիշեցնելով, որ 1996թ և 2008 թ. նախագահական ընտրություններից հետո էլ ՍԴ-ի որոշումները ձեռնտու չեն եղել պետությանը:
Պատգամավորը համոզված է, որ ՍԴ-ն կանաչ լույս վառեց քրեական աշխարհի ներկայացուցիչների համար՝ կեղծված ընտրությունների արդյունքները պաշտպանելով: Օրինակն էլ մատնացույց արեց Սևանի քաղաքապետի՝ բախումներ հրահրելու ձգտումը, որը, չստացվեց:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ասուլիսին Հակոբյանը նշեց, որ ասուլիսի ամենավիրավորական պահն այն էր, որ մերժված առաջարկությունը փակ ծրարով ներկայացրեց Րաֆֆի Հովհաննիսյանին :
“Դա վիրավորանք է դիմացինի նկատմամբ: Ստացվում է, որ իշխանությունը ցանկություն չունի լուծում առաջարկել ստեղծված իրավիճակում”,- նշեց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավարը: