“Ինչու են ղարաբաղցիներին մեղադրում` իրանք սարքեցին” /վիդեո/
Երևանի բնակիչ Անդրանիկ Նազարյանը, ով ”Ազատության” հրապարակում ուշադիր հետևում է ստվերային կառավարության վերաբերյալ քննարկումներին, չգիտի` ”Ժառանգության” ու նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական պայքարը որքան է տևելու և ինչ արդյունքի է բերելու: Միայն թե հույս դեռ կա, որ “հաղթանակ կլինի”:
Henaran.am-ի հարցին` ինչու 2008-ից հետո շատ ավելի հզոր ՀԱԿ-ի շարժումը մարեց, պատասխանեց.
”Ամեն ինչի հիմքը դրեց էտ Լևոնը: Անօրինական երկիր սարքելու հիմքը Լևոնը դրեց: Ինչու են մեղադրում ղարաբաղցիներին: Իրենք են այս ամենը սարքել, իրենք են հիմքը դրել: Նույն ՀՀՇ-ն, նույն օլիգարխները, նույն անօրինական երկրի կուսակցություններն ինչպես էին աշխատում, դրա համար հաջողության չհասավ: Դու մի քիչ մաքուր պիտի լինես, որպեսզի հասնես հաղթանակի, թե չէ ամեն ինչի կեղտը տակդ է”:
Զրույցի մանրամասները` տեսանյութում