23 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք ճանաչում ենք ընտրությունների արդյունքները. Միացյալ թագավորության փոխարտգործնախարար

‘’Կարծում եմ, որ միջազգային դիտորդների կազմած զեկույցը հիմնականում դրական արձագանքեց, թեեւ, իհարկե, որոշ խնդիրներ բարձրացվեցին եւ հետագայում այլ եզրակացություններ եղան, բայց մենք ճանաչում ենք ընտրությունների արդյունքները’’,-անդրադառնալով փետրվարի տասնութին ՀՀ-ում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդական առաքելությունների եւ մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականներին, հայտարարեց ՄԹ ԱԳ փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը: ‘’Մենք հավատում ենք, որ թեեւ գործընթացը կատարյալ չէր, բայց […]

Շատ կարեւոր է, որ բոլորս աջակցենք ՄԽ համանախագահներին. Սայմոն Ֆրեյզեր

‘’Շոտլանդիայում մենք դեռ չենք ունեցել հանրաքվե: Այն պլանավորվում է  անցկացնել 2014-ին: Այս պահին ֆոլկլենքնդերում ընթանում է հանրաքվե եւ դա հնարավորություն  է `ցույց տալ իրենց դիրքորոշումն իրենց ապագայի վերաբերյալ: Ինչ վերաբերվում է ԼՂ հիմնախնդրին` մենք փորձում ենք աջակցել այն բոլոր գործընթացներին, ոլոնք տեղի են ունենում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԼՂ կարգավորման հիմնախնդիրին եւ […]

“Հանրապետական” պատգամավորը չի ուզում, որ Րաֆֆին հիասթափեցնի ժողովրդին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը մի ցանկություն ունի` “Ժաառնգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չհիասթափեցնի ժողովրդին: Այս մասին նա ասաց մարտի 11-ին` լրագրողների հետ հանդիպմանը:  Ըստ պատգամավորի, մեր երկրի դժգոհ զանգվածներին մինչեւ հիմա ոչ մեկը չի կարողացել  առաջ տանել: Նրա կարծիքով, նրանց համախմբել է Րաֆֆի Հովհաննիսյանը: “Ես չեմ ուզում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հիասթափեցնի ժողովրդին”,-ասաց նա: […]

ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամ Դերմոտ Ահերնի նամակը

Հարգելի Գարո, Հայ իրավաբանների միության ատենապետ, Հավանաբար կհիշեք նախագահական ընտրություններից հետո Երեւանից Փարիզ ուղեւորվող ինքնաթիռում մեր միջեւ կայացած խոսակցությունը: Ես նշեցի, որ անհանգիստ եմ այն բանի համար, ինչ տեղի ունեցավ ընտրության օրն այն ընտրատեղամասում եւ ԸԸՀ-ում, որտեղ ես դիտարկում էի իրականացնում: Հակիրճ՝ ես եւ իմ գերմանացի գործընկեր Հեդդա Հաարսը (Hedda Haars) ընտրության օրը դիտարկում էինք […]

Դեսպան Նազարյանի նամակը` ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին

Խոջալուի դեպքերը շահարկելու եւ այդ առթիվ Նյու Յորքում ադրբեջանական կողմի ամոթալի քարոզչության մասին օրերս ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը նամակով դիմեց կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Մարտի 8-ին տարածվեց ՀՀ դեսպանի այդ նամակը որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի եւ Անվտանգության խորհրդի փաստաթուղթ, որում մասնավորապես նշվում է, որ “Դժբախտաբար, վերջերս Ադրբեջանը շահարկում է Խոջալուի դեպքերը` ուժգնացնելու համար իր […]

ՄԹ-ը ԼՂ խնդրի լուծումը միայն խաղաղ ճանապարհով է տեսնում

Մարտի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միացյալ Թագավորության ԱԳ նախարարի տեղակալ Սայմոն Ֆրեյզերին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ առավել քան քսանամյա դիվանագիտական հարաբերությունների պատմության արդյունքում կողմերի միջեւ համագործակցությունը կայուն հիմքերի վրա է դրվել եւ կա երկկողմանի շահագրգռվածություն այն էլ ավելի խորացնելու եւ ընդլայնելու: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխնախարար Ֆրեյզերը նշեց, որ գնալով աճում է […]

ՍԴ նիստն ընդմիջվեց. հաջորդը` վաղը

Սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությունն ընդմիջվեց: Անդրիաս Ղուկասյանն իր բացատրությունները կներկայացնի վաղվա նիստին, իսկ այսօր ՍԴ նախագահի որոշմամբ նա ՍԴ անդամներին եւ կողմերին կտրամադրի այն հիմնավորումները եւ փաստարկները, որոնք այսօր իր ձեռքի տակ չկային: ՍԴ հաջորդ նիստը կկայանա վաղը` մարտի 12-ին, ժամը տասին: 

Ցայտնոտի մեջ հայտնված քաղաքական գործչի քայլ

Քաղաքագետ Արծրուն Պեպանյանը կարծում է, որ եթե ԲՀԿ-ը, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ն ակտիվանան Երևանի ավագանու ընտրություններում, ապա ”Ժառանգություն” կուսակցություն ղեկավարի դերակատարությունը քաղաքական դաշտում կնվազի: ”Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրությունների արդյունքում ստացավ մեր հանրության, իրականությունից դժգոհ հատվածի քվեն: Քաղաքական պայքարում հետագա հաջողությունն ապահովագրելու համար նրան հարկավոր էր իր շուրջը համախմբել ընդդիմադիր, կիսաընդդիմադիր առանցքային ուժերին:  Ինչ-ինչ պատճառներով դա նրան […]

Բրազիլիան շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմամբ

Մարտի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երեւանում աշխատանքային այցելությամբ գտնվող Բրազիլիայի փոխարտգործնախարար Վերա Մաշադոյին։ Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանը կարեւորում է հայ-բրազիլական հարաբերությունների զարգացումը եւ վստահություն հայտնեց, որ երկուստեք ջանքերով հնարավոր է առավել արդյունավետ օգտագործել երկկողմ հարաբերությունների ընդլայնման ներուժը։ Նախարարի խոսքերով այդ նպատակով անհրաժեշտ է ջանքեր գործադրել ամրապնդելու իրավապայմանագրային դաշտը, խորացնելու […]

Նիկոլին են ուզում /վիդեո/

Մի շարք իջեւանցիներ նախագահի պաշտոնում ուզում են տեսնել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Այս մասին նրանք ասացին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում: ”Նիկոլ Փաշինյանը պիտի պրեզիդենտ լինի, նա ավելի համառ ու պինդ տղա է”,-ասաց իջևանցի Ռուբեն Դանիելյանը: Գրիգոր Բադալյանն էլ հավելեց. ”Իրա խոսքին տեր տղա է”: Ինչ վերաբերում է ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի իշխանափոխության ձգտումներին և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի