19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Խորը քնից արթնանում են եւ ասում են` իմ առանցքի շուրջ միավորվեք. Շարմազանով /վիդեո/

Մայիսի 5-ին Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն ունի բոլոր հնարավորությունները առաջին հորիզոնականը վերցնելու համար: ՀՀԿ-ի  հաղթանակի հավանականությունը շատ մեծ է, քանի որ ՀՀԿ-ն այն եզակի թիմն է, որ ներկայացնում է քաղաքապետի իրական թեկնածու, անկեղծ է ժողովրդի հետ եւ մատնացույց է անում երեւանցիներին, որ հաջողության դեպքում իրենց թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է:

Այս մասին մարտի 21-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

“Եթե մնացած քաղաքական ուժերը այդքան վստահ են իրենց ուժերի վրա, թող ներկայացնեն իրենց քաղաքապետի թեկնածուներին, այլ ոչ թե ասեն` առաջինը դու ես, բայց ընտրություններից հետո ես կորոշեմ: Մեզ մոտ ֆեոդալական կարգեր չկան: Մենք ազնիվ ենք, եւ մեր թեկնածուն Երեւանում ունի ամենաբարձր վարկանիշը”,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակի համար զարմանալի չէր, որ ընդդիմությունը չմիավորվեց եւ չներկայացավ միասնական մեկ ցուցակով: “Երեւանի ավագանու ընտրություններում պայքարը կգնա ոչ այնքան առաջին տեղի, որքան իրական երկրորդ տեղի համար՝ հակաիշխանական դաշտում:

Եթե հիշում ենք նախագահական ընտրություններից հետո քաղաքական “այլընտրանք” հռչակված քաղաքական ուժը, որը ձմռան ընթացքում խորը քնի մեջ էր, արդարանալու փորձեր կատարեց եւ ասաց, որ իրենց առանցքի շուրջ պետք է միավորվեն: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ինքը ժողովրդի թեկնածուն է: Այս իմաստով հակաիշխանական դաշտում կանխատեսում եմ լուրջ պայքար”,-ասաց Շարմազանովը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ