13 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մի հարցրեք` ես լավ եմ /վիդեո/լրացված/

Ազատության հրապարակում սկսելով ասուլիսը` “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ պետք չէ իրեն բարեւելուց հետո այլ հարցեր տալ: “Պետք չի ասել` ոնց ես, իմալ ես, ես լավ եմ”,-ասաց Հովհաննիսյանը:  Նա ասաց որ քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ պիտի իրագործեն Սահմանադրության 2-րդ հոդվածը` իշխանությունը հասցնել ժողովրդին:  Րաֆֆի Հովհաննիսյանը ցավոք հայտարարեց, որ կուսակցական դրոշները չհաջողվեց խոնարհել […]

Ի՞նչ դիակ, ի՞նչի համար դիակ… Սերժ Սարգսյանն իսկապես հայրենասեր մարդ է

՛՛Կամակորությունը քաղաքական կատեգորիա չէ: Խռովկանությամբ քաղաքականություն չեն անում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն հայտարարեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը՝ գնահատելով ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարի մեթոդները: Պատգամավորի խոսքով՝ Հովհաննիսյանին եղել են մի շարք առաջարկներ, սակայն ինքը չի նկատել, որ ՛՛Ժառանգության՛՛ որևէ անդամը քննարկի դրանք: ՛՛Նախագահը իր խոսքում ասաց, որ համապետական առաջընթացի հետ կապված  առաջարկը ինքը պատրաստ […]

Ի վերջո, ո՞ւմ հավատալ

Նախագահ Սարգսյան “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան աղմկահարույց հանդիպման վերաբերյալ ո՞ր կողմի ներկայացրած փաստարկներն են արժանահավատ: Հարցին պատասխանելով` “168 ժամի”  խմբագիրն ասաց, որ թնջուկը կարող է  հանգուցալուծվել, եթե հրապարակվի տեսաձայնագրությունը: Սակայն Սերժ Սարգսյանի պատմածները ավելի պրագմատիկ են, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի հերքումները փաստարկված չեն, քանի որ, ի վերջո, պարզ չէ՝ ինչ են խոսել: “Րաֆֆի Հովհաննիսյանը ասում է, […]

Այդ հիսունութ տոկոսը կամ բո՞ւթ է, կամ ապո՞ւշ է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսի ձեւաչափը համարում է իրատես քաղաքական գործչի քայլ, երկրի հոգսերով ապրող քաղաքական գործչի ու ղեկավարի խոսք: Այս մասին պատգամավորն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը համաձայն չէ նախագահի մի շարք արտահայտությունների հետ:  Նախ, Խառատյանը չի կարծում, որ նախագահը ազնիվ պայքարում հաղթել է: […]

“Անընդհատ հարգում եմ Սերժ Սարգսյանին”. Րաֆֆու վերաբերմունքը տարօրինակ է

Ընդդիմադիր գրող Մարինե  Պետրոսյանը` գնահատելով հետընտրական գործընթացները նշեց, որ ի տարբերություն 2008-ի ընդդիմության պայքարն այժմ ավելի մեղմ ձևով է ընթանում,սակայն  “բոլոր ձևերն էլ պետք է օգտագործել մինչև արդյունք լինի”:  “Ինքս չեմ ընտրել նրան և չէի պատկերացնում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կապված նման բան, բայց եղավ չէ”,-նշեց հրապարակախոսը:  Մարինե Պետրոսյանին դուր չի գալիս Րաֆֆի Հովհաննիսյանի հարգալից վերաբերմունքը […]

Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի քաղաքապետի պաշտնում`ինչպես Ռոնալդուն ֆուտբոլի դաշտում

Հանրապետական կուսակցությունը Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների է գտնում լավ պաշարով. առաջինը`տեղական ինքնակառավարման հարուստ փորձով և արդեն այդ ոլորտում արհեստավարժ կադրային ներուժով: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, ով համաձայն քաղաքական շրջանակներում շրջանառվող լուրերի, կգլխավորի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբն Ավագանու խորհրդի ընտրություններում: Նա ընդգծել է, […]

ՕԵԿ-ն էլ

Երկրորդ կուսակցությունը, որ մայիսի 5-ին մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին` “Օրինաց երկիրն” է: Նրանք արդեն հայտ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին Henaran.am-ին ասաց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը: Ցուցակի առաջին երեք հորիզոնականում են ՕԵԿ փոխնախագահ Արմեն Երիցյանը, վարչության անդամ Հովհաննես Շահինյանը եւ ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը: Համամասնական ցուցակում 105 թեկնածու կա: Հիշեցնենք, որ երեկ […]

Ռուբեն Հայրապետյան “պոլիտիկա նիխտ” , անգամ Տարոն Մարգարյանի դեպքում /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը այլևս ոչ մի քաղաքական հարցի չի պատասխանում: Այս մասին նա ասաց, երբ  Henaran.am-ի թղթակիցը Հայրապետյանին հարցրեց` որպես Ավանի բնակիչ` ինչպես է գնահատում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հնարավորությունները Երևանի ավագանու ընտրություններում: Հայրապետյանի արձագանքը` տեսանյութում Հ.Գ. ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ֆուտբոլիստների հետ մասնակցում էր ուսանողների հետ հանդիպմանը: Նշենք, […]

“Մեռնեմ` մաման կհասկանա ինչքան լավն եմ…” /վիդեո/

“168 ժամ” թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը եւ “Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, մասնավորապես ասացին, որ Սերժ Սարգսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Արամ Աբրահամյանը համոզված է, 2008թ մարտի 1-ի կրկնությունը այս անգամ չի լինի, որովհետեւ թե’ Րաֆֆի Հովհաննիսյանը, թե’ Սերժ Սարգսյանը հակված […]

Կադրային փոփոխություննե՞ր. լրագրողները զարմացնում են նախարարին /վիդեո/

Երկրում փոփոխությունների համար արդյո՞ք պարտադիր են կադրային փոփոխությունները: ”Այդ երկուսը իրար ոչ բացառող բաներ են: Կան ոլորտներ, որտեղ կադրային փոփոխություններ են անհրաժեշտ, կան ոլորտներ, որտեղ մոտեցումների փոփոխություններ են անհրաժեշտ, և դրա որոշողը երկրի վարչապետն ու նախագահն են”,-պատասխանելով Henaran.am-ի հարցին` ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:  ”Մի դեպքում կադրային փոփոխություններ կլինեն, մյուսում` ծրագրերի փիլիսոփայության փոփոխություն”,-հավելեց նախարարը: Իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի