08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հիմնական թեկնածուն, որը ծրագրեր է ներկայացնում Հրանտ Բագրատյանն է

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի համոզմամբ` նախագահական ընտրություններում միակ թեկնածուն, ով հանդես է գալիս կոնկրետ նախընտրական ծրագրերով, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է: ‘’Ես հետեւում եմ ընտրարշավին եւ տեսնում եմ, որ հիմնական թեկնածուն, որը ծրագրեր է ներկայացնում այս ընտրարշավում, Հրանտ Բագրատյանն է , որը որոշել է, որ ոչ թե ընդհանուր բաներ է խոսելու, այլ  կոնկրետ […]

Թուրքիայում հայերի վրա կատարված հարձակումներն արթնացնում են 1915-ի հուշերը. “The Economist”

Հեղինակավոր “The Economist” պարբերականն անդրադարձ է կատարել վերջերս Թուրքիայում  մի շարք հայերի վրա կատարված հարձակումներին: “1915-ի ստվերները” վերնագրով հոդվածում այդ հարձակումները ներկայացվում են որպես 1915-ի Հայոց ցեղասպանության դառը հուշերի վերակենդանացում: “Մարիսա Քյուչուկը տարեց հայ կին էր, ով ապրում էր Ստամբուլի գեղատեսիլ  թաղամասերից մեկում, որտեղ քրիստոնյաները եւ մուսուլմանները խաղաղ ապրում են կողք կողքի: 2012-ի դեկտեմբերի 28-ին […]

Իմ հենարանը ինձ վստահող ժողովուրդն է. Սերժ Սարգսյանը Ստեփանավանում է/ֆոտո/

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզաշավը հունվարի 30-ին շարունակեց Ստեփանավանում: Մինչ նախագահի ժամանումը դահլիճում նստած ստեփանավանցիների մեծ մասը կարդում էր “Դեպի ապահով Հայաստան” նախընտրական ծրագիրը: Մասնագիտությամբ մանկավարժ Անահիտ Քերյանն առաջինը ոչ թե ծրագրի կրթական հատվածն է ուսումնասիրում, այլ պաշտպանության ոլորտով է հետաքրքրված: “Տղաներս ծառայել են, թոռնիկս ծառայում է եւ էլի թոռնիկներ ունեմ, որ պիտի […]

Արամ Հարությունյանը բանավեճի է հրավիրում

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի քարոզարշավի քննարկվող դրվագներին:   “Ինձ վրա ազդեց նախագահի երկխոսությունը քաղաքացու հետ Եռաբլուրում և Մովսես գյուղում: Սերժ Սարգսյանը հորդուբորդով քաղաքացուն ասում է,թե ինքն է մեղավոր, որ նրա որդին երկրում չէ: Իհարկե, նախագահն է մեղավոր: Նա չպետք է լինի օլիգարխների նախագահը, այլ բոլորինը”,-ասաց նա`հավելելով, որ այդ […]

Բոյկոտը` ֆանտաստիկայի ժանրից

Դերասան Աշոտ Ադամյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ միասնական բոյկոտը մեզանում ֆանտաստիկայի ժանրից է: ”Կեղծ ընտրությունների դեմ ԲՈՅԿՈՏԸ կաշխատի միայն մի դեպքում. եթե բոլոր ոչ իշխանական քաղաքական միավորները հանդես գան հստակ հայտարարություններով և կոչ անեն իրենց անդամներին և ընտրողներին չմասնակցել կամ անվավեր դարձնել ընտրաթերթիկները: Ցավոք, “միասնական բոյկոտը” միասնական թեկնածուով հանդես գալու նման մի բան […]

Ընտրությունների միջոցով իշխանության փոփոխություն չի լինում ոչ մի երկրում. ՀԿԿ-ն չի սատարում

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը դեկտեմբերի 29-ին գումարած կենտկոմի պլենումում որոշում էր կայացրել ՀՀ նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրելու և այլ թեկնածուի չսատարելու մասին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀԿԿ գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանը: “Այս որոշման պատճառն այն է,որ համոզված ենք,որ այս անգամ էլ է գործի դրվելու ողջ ռեսուրսը ի շահ նախագահի: Մենք մեր փողերը քամուն չենք տալու, […]

Նույնիսկ իդեալական ցուցակների դեպքում այս ընտրություններն անօրինական են. Արամ Հարությունյան

Մի քիչ զարմանալի էր նախագահի երեք թեկենածուների հայտարարությունն այն թեմայով, որի մասին Արման Մելիքյանը երկար ժամանակ խոսում էր: Քաղաքական էթիկան ենթադրում է,որ Արման Մելիքյանի անունը պետք է գրվեր այդ հայտարարությունում, քանի որ նա վաղուց է այդ պահանջում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց “Ազգային համաձայնություն” կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը՝ անդրադառնալով Հրանտ Բագրատյանի, […]

Սերժ Սարգսյանի շտաբի հայտարարությունը

Նկատի ունենալով, որ վերջին օրերին մամուլը և զանգվածային լրատվության միջոցները  անդրադարձել են այն խնդրին, որ տարբեր անձանց կողմից կատարվում են քաղաքացիների անձնագրային  տվյալների հավաքագրման, /այդ թվում  իրենց աշխատանքի վայրերում/ աշխատանքներ` Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը, շահագրգիռ լինելով ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպմամբ և իրականացմամբ,  հայտարարում է, որ խստորեն դատապարտում է յուրաքանչյուր նման նախաձեռնություն, համարում է, որ […]

Ադրբեջանը փորձում է Մինսկի խմբում ընդգրկել Թուրքիային. քաղաքագետ

Հունվարի 28-ին Փարիզում կայացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն արդյունքներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը քննարկեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:  Նրա դիտարկմամբ` ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը որոշակի հաջողություններ է գրանցել, ինչի մասին վկայում է Ստեփանակերտի օդանավակայանի խնդրի քննարկումը: Նա նշեց, որ Ադրբեջանի կողմից քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ ցանկացած ոտնձգություն պատերազմի ազդանշան […]

32 մլն ԱՄՆ դոլար` ժողովրդավարության համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ համագործակցության ընթացքից, որից հետո վարչապետին է ներկայացվել ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից մշակվող Հայաստանի զարգացմանն օժանդակելու հնգամյա ռազմավարությունը և դրա ներքո իրականացվելիք ծրագրերն ու գործողությունները: Ջոն Հեֆերնը նշել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի